ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԳՐՎԱԾ ԱՄՍԱԳԻՐ

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017թ. ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում հիմնվել է նոր բժշկական ամսագիր` “Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվասիական ամսագիր”: Ամսագիրը հաստատվել է Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովում եւ ընդգրկված է թեկնածուական ատենախոսությունների ցանկում: Ներկայումս լույս են տեսել ամսագրի առաջին երկու համարները: 2018թ.-ի ընթացքում պլանավորվում է հրատարակել ևս երկու համար:

Ամսագրում հրապարակման նպատակով ընդունվում են հոդվածներ` նվիրված ոչ միայն ուռուցքաբանությանը, այլ նաեւ կլինիկական բժշկության այլ բնագավառների: Հոդվածները ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցություն ունենալ ամսագրի աշխատանքներին: Ամսագրի ձևավորման կանոններին կարող եք ծանոթանալ մեր կենտրոնի կայքում www.oncology.am կամ դիմեք խմբագրական խորհրդին հետևյալ էլեկտրոնային հասցեներով. info@oncology.am; satenikmkrtchyan@yandex.ru; avetisyandoc@gmail.com:

Գիտական կապի եւ հետագա արդյունավետ համագործակցության ամրապնդման նպատակով, խմբագրական խորհուրդը որոշեց 2018թ. ընթացքում հոդվածները հրապարակել ԱՆՎՃԱՐ:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է՝ 1-ը ապրիլի 2018թ.:

Գլխավոր խմբագիր

Տանանյան Արմեն Հովհաննեսի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչ.

Թիրախային լսարան

Ընդհանուր ցանցի բժիշկներ, ուռուցքաբաններ, քիմիաթերապևտներ, վիրաբույժներ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ և թերապևտներ, ախտահյուսվածաբաններ/մորֆոլոգ, գենետիկներ, իմունոլոգներ, պալիատիվ խնամքի և վերականգնման մասնագետներ, կլինիկական ախտորոշման և մոլեկուլային գենետիկական լաբորատորիայի մասնագետներ, դեղագործական ընկերությունների մասնագետներ:

Բովանդակությունը

Հեղինակային հոդվածներ, գիտական ակնարկներ, առաջատար ռուսական եւ արտասահմանյան մասնագետների դասախոսություններ, որոնք նվիրված են չարորակ հիվանդությունների և կլինիկական բժշկության այլ ոլորտների նոր ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներին, սեփական կլինիկական հետազոտությունների արդյունքներ, դեպքեր պրակտիկայից: Հրատարակությունը արտացոլում է ձեռքբերումների եւ գիտելիքների ներկա մակարդակը այս ոլորտում:

Հասցե

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 76 շենք; հեռ. +374 10 23 68 29; info@oncology.am

Ամսագրի համակարգող

Ավետիսյան Արթուր, բ.գ.թ. Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի գլխավոր բժիշկ: Խմբագրական խորհրդի անդամ:
Էլ. հասցե: avetisyandoc@gmail.com
Հեռ. +374-91-32-45-25

Խմբագրական խորհրդի անդամներ. ամսագրի գրախոսներ:

Սարգսյան Ռ.Գ., բ.գ.դ. պրոֆեսոր; Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ: Խմբագրական խորհրդի անդամ:
Էլ. հասցե: sargsyanraf@gmail.com
Հեռ. +374-91-20-25-44

Ջիլավյան Գ.Ա., բ.գ.դ. պրոֆեսոր; Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Գինեկոլոգիա-1 բաժանմունքի վարիչ: Խմբագրական խորհրդի անդամ:
Էլ. հասցե: gagikjilavyan@yahoo.com
Հեռ. +374-91-42-56-57

Քարամյան Ն.Ս., բ.գ.դ. ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Ճառագայթային բաժնի բժիշկ, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ.
Հեռ. +374-93-22-89-45


Համակարգող տպագրական հարցերով: 

Մկրտչյան Ս.
Էլ. հասցե: satenikmkrtchyan@yandex.ru
հեռ. +374-91-93-59-60-04

 

Ներբեռնել.

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ


 

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԳՐՎԱԾ ԱՄՍԱԳԻՐ


“ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ”


ՀՀ ԱՆ Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

   
Ուռուցքաբանության և Կլինիկական Բժշկության Եվրասիական Ամսագիր N 1     Ուռուցքաբանության և Կլինիկական Բժշկության Եվրասիական Ամսագիր N 2

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Շնորհավորանք բուժաշխատողի օրվա առիթով 21.06.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը շնորհավորում է բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առիթով, մաղթում ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք...

Հունիսի 19-ը ՈՒԱԿ-ում  հիշարժան էր մի քանի նկատառումներով 20.06.2018

Հուլիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Կլինիկական ուռուցքաբանություն» դասագրքի շնորհանդեսը...

Խրոնդոմատոզ հիվանդության ուշացած դեպքի արդյունքում կատարվեց դաստակի երեք մատերի էքստիրպատիա 12.06.2018

Հիվանդը՝ 63տ կին. դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ունենալով՝ ձեռքի դաստակի երկու մատերի խրոնդոմատոզ հիվանդություն և դիմել է մասնագետի օգնությանը բավականին ուշացած: Այս հիվանդությունը կոչվում է դաստակի ոսկրերի խրոնդոմատոզ...

Հաճախ տրվող հարցեր