Ողջույնի խոսք

Հարգելի´ քաղաքացիներ


Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ հիվանդությունների աճ է գրանցվում: Ցավոք, այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը: Միաժամանակ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշը հիմնականում ունի անկման միտում: Ժամանակակից գիտության և բժշկության առաջընթացը թույլ է տալիս հաջողությամբ բուժելու քաղցկեղի բազմաթիվ տեսակներ, որոնք նախկինում  համարվում էին դատավճիռ:

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում չարորակ հիվանդությունների դեմ պայքարում նշանակալից արդյունքներ գրանցելու համար: Կենտրոնը ուռուցքաբանության ոլորտում ունի գիտական և կլինիկական մեծ ներուժ և փորձ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պարբերաբար կատարելագործում են իրենց հմտությունները արտասահմանյան առաջատար կլինիկաներում անցկացվող վերապատրաստումների շնորհիվ, իսկ տեսական գիտելիքներն ընդլայնում են տեղական և միջազգային կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին իրենց ակտիվ մասնակցությամբ:

 

Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային ամենահեղինակավոր կլինիկական ուղեցույցների հիման վրա: ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը իր որակյալ և արդյունավետ գործունեության համար որդեգրել է “բարձրորակ մասնագետ, բարեխիղճ վերաբերմունք, արդյունավետ բուժում” սկզբունքը, որով և առաջնորդվում է:


Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը:

 

ԱՐՄԵՆ ՏԱՆԱՆՅԱՆ

 

 

Լուրեր, հայտարարություններ
Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 14.11.2018

2018թ. հոկտեմբերի 13-ից 17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան...

Կլինիկական դեպք ՈՒԱԿ-ում 12.11.2018

Հիվանդը Գևորգյան Ա, ծնված 1960թ-ին դիմել է ՈՒԱԿ, որտեղ ախտորոշվել է ստամոքսի անթրալ հատվածի քաղցկեղ, 30.10.18թ-ին կատարվել է որովայնահատում՝ լապարատոմիա։ Իրականացվել է ստամոքսի դիստալ (3/4-րդ) հատվածի ենթաամբողջական...

Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում բացվել է երկու հիմնանորոգված բաժանմունք 08.11.2018

Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում տեղի ունեցավ միանգամից երկու հիմնանորոգված բաժանմունքների բացում։ Շահագործման հանձնվեցին «Օնկոգինեկոլոգիայի» ինչպես նաև «Որովայնային և Էնդովիրաբուժության» բաժանմունքները...

Հաճախ տրվող հարցեր