Պետական պատվեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 26.12.13 N 1515-Ն)
 
4 մարտի 2004 թվականի N 318-Ն


Հավելված N 1
ՀՀ կառավարության  2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման
 
Ց Ա Ն Կ
 
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ
ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
 
(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակների)
 
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
7. Մինչև 7 տարեկան երեխաներ
8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան
9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով
11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան
12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան
15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)
17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
(20-րդ կետը խմբ. 06.11.14 N 1220-Ն)
21. Բռնադատվածներ
22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները
(հավելվածը խմբ. 06.11.14 N 1220-Ն)

Հավելված N 4
ՀՀ կառավարության  2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման
 
Կ Ա Ր Գ
 
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
 
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:
2. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):
3. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:
4. Հիվանդները, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն ստանալու ժամկետը, անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում:
5. Ելնելով սույն կարգի պահանջներից՝ բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է հաստատի հիվանդների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը, ընդ որում, հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:
6. Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ, և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (NN 1 և 2 ձևեր):
7. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:
8. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ):
9. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների, այդ թվում՝ պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:
10. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:
11. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: Հաշվետվության ձևը, այն ներկայացնելու պարբերականությունը սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
(11-րդ կետը լրաց, 11.12.14 N 1405-Ն)
 
Ձև N 1
 
Մ Ա Տ Յ Ա Ն
 
ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
 

NN
ը/կ
  Ազգանունը, անունը, հայրանունը   Բնակության
վայրը
  Ախտորոշումը   Ուղեգրող
կազմակերպության
անվանումը
  Դիմելու
ամսաթիվը
  Նախատեսվող
ընդունման
ամսաթիվը
  Այլ նշումներ
                             
                             
                             

                                                                
Ձև N 2
Բժշկական կազմակերպության անվանումը
_______________________________________________________
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ  N ______
Ամսաթիվը ______________________
Ազգանունը, անունը ______________________________________________
Բնակության վայրը_________________________________________________
Նախատեսվող ընդունման ամսաթիվը ______________________________
Հիվանդը կամ նրա հարազատը ____________________________________
                                                                              (ստորագրությունը)
Բժշկական կազմակերպության ղեկավար _______________________________
                                                                              (ստորագրությունը)
Կ.Տ.
_________________________________________________________________________
կտրման գիծը


Հիվանդին տրվող կտրոն
Բուժհաստատության անվանումը
____________________________________________________________
 
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ  N ____
 
Ամսաթիվը ______________________
Ազգանունը, անունը __________________________________________________
Բնակության վայրը____________________________________________________
Նախատեսվող ընդունման ամսաթիվը __________________________________
 
Հիվանդը կամ նրա հարազատը ____________________________________
 (ստորագրությունը)
Բժշկական կազմակերպության ղեկավար _______________________________
 (ստորագրությունը)
 
(հավելվածը լրաց, 11.12.14 N 1405-Ն)
 
II. ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԾԱՎԱԼՆԵՐԸ
 
11. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչությանը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
12. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակները`
1) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝ նախարարի կողմից սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկի համաձայն`
ա. վերակենդանացման միջոցառումներ,
բ. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
գ. հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
դ. աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
ե. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ,
զ. ծննդօգնություն,
է. 0-7 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ,
ը. հեմոդիալիզի ծառայություններ.
2) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից ու ծառայություններից բացի, անվճար տրամադրվում են նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մնացած տեսակներն ու ծառայությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների.
3) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում (բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների)՝ նախարարի կողմից սահմանված ծառայությունների ծավալների շրջանակներում.
4) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ.
5) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (բացառությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00-35.99 անապահովության միավոր ունեցող նպաստառուների) անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություններ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:
13. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները`
1) բնակչության բոլոր խմբերին (բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց՝ բացառությամբ որոշման N 3 հավելվածով նախատեսված համավճարի փորձարարական ծրագրերի) արտոնյալ պայմաններով, նախարարի կողմից սահմանված կարգով տրամադրվում են բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝
ա. անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,
բ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
գ. ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
դ. գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
ե. հղիների ախտաբանական ծառայություններ,
զ. արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
14. Կազմակերպությունների պայմանագրային գումարների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով, իսկ հերթագրումից դուրս (արտահերթ) բժշկական օգնությունը կարող է կազմակերպվել որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով:

               
     

 

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետպատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը.

 

      փոքր վիրահատական միջամտություն. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների համալիր բուժում. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ բուժում` առանց քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ծախսի. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների ախտանշական բուժում. մեծերի և մանկական,
      բարորակ նորագոյացությունների վիրահատություն. մեծերի և մանկական,
      բարորակ նորագոյացությունների բուժում. մեծերի և մանկական,
      հետազոտում հիվանդանոցային պայմաններում չարորակ հիվանդությունների ախտաբանությամբ սոցիալական և հատուկ խմբերի ընդգրկվածությամբ. մեծերի և մանկական,
      չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում. մեծերի և մանկական։


       
 
Լուրեր, հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.09.2018

Սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը` ներառյալ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող Իրա Մեդիքլ Գրուպը հայտարարում է 20% զեղչ «Վարիան կլինակ այ իքս» գերժամանակակից ճառագայթային սարքով բուժվելու համար...

Զարգացումները և բարեփոխումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակական են 29.08.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ինտենսիվ կերպով զարգանալ՝ նպաստելով բժշկական օգնության բարձր որակի ապահովմանը և պացիենտների հարմարավետությանն ու արագ ապաքինմանը...

Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 13.07.2018

Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց...

Հաճախ տրվող հարցեր