Ընդհանուր ուռուցքաբանություն

Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք

 

Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք


Մասնագիտական գործունեության  շրջանակները  ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են ընդհանուր, որովայնային, կրծքագեղձի, վահանաձև գեղձի  և  դիմածնոտային տեղակայումների ուռուցքները£ Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները: Կլինիկայում մեր կողմից մշակվում և  ներդրվում են  տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում  են բուժման ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր արդյունքները£ Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:


Ուսուցում


Բաժանմունքում  իրականացվում է կլինիկական օրդինատորների հետդիպլոմային եռամյա կրթություն «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև ուռուցքաբանների, վիրաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի 1-7 շաբաթական թեմատիկ վերապատրաստում:


ՈՒսուցումն իրականացվում է 3տարի տևողությամբ, հատուկ մշակված ծրագրով:


Ծրագիրը ներառում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուսուցում.

 

     

դասախոսություններ ուռուցքաբանության բոլոր ոլորտների վերաբերյալ,

      գործնական և սեմինար դասընթացներ,
     

մասնակցություն հիվանդների գործնական վարմանը կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ,

     

մասնակցություն վիրահատություններին:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

 

Գիտահետազոտական աշխատանքները և հետազոտություններն իրականացվում են ուռուցքաբանության զանազան ուղղություններով: Աշխատանքները տարվում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունքների բարելավման ուղղությամբ:


Բաժանմունքի վարիչ` Սարգսյան Ռաֆիկ Գուրգենի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.09.2018

Սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը` ներառյալ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող Իրա Մեդիքլ Գրուպը հայտարարում է 20% զեղչ «Վարիան կլինակ այ իքս» գերժամանակակից ճառագայթային սարքով բուժվելու համար...

Զարգացումները և բարեփոխումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակական են 29.08.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ինտենսիվ կերպով զարգանալ՝ նպաստելով բժշկական օգնության բարձր որակի ապահովմանը և պացիենտների հարմարավետությանն ու արագ ապաքինմանը...

Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 13.07.2018

Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց...

Հաճախ տրվող հարցեր