Նորություններ
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day) նշվում է փետրվարի 4-ին
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day) նշվում է փետրվարի 4-ին
04.02.2017

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Cancer, UICC) կողմից 2005 թվականից առայսօր: Օրվա նպատակն այդ գլոբալ խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելն է, մեր օրերում այդքան վտանգավոր և տարածված ուռուցքային հիվանդությունների մասին հիշեցնելը:


Ուռուցքային հիվանդությունը միշտ ողբերգություն է: Սակայն մասնագետները հայտարարում են, որ մեր օրերում քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները հայտնի են, ինչը հնարավորություն է տալիս կանխել նոր դեպքերի մոտավորապես 1/3-ը: Հիվանդության վաղ փուլերում քաղցկեղային ուռուցքի հայտնաբերման դեպքում հնարավոր է արդյունավետ բուժել:


Քաղցկեղը հարյուրավոր տարբեր հիվանդությունների ընդհանուր անունն է, որոնք կարող են ախտահարել թոքերը, ստամոքսը, լյարդը, աղիքային համակարգը, կրծքագեղձերը և այլ օրգան-համակարգեր: Քաղցկեղային բոլոր հիվանդությունների հիմքում օրգանիզմում անոմալ բջիջների արագ բազմացումն է:


Վիճակագրության համաձայն, քաղցկեղային հիվանդություններից մահացությունների դեպքերի մոտավորապես 1/3-ի պատճառը սխալ սննդակարգն ու վատ սովորություններն են: Ցանկացած մարդ կարող է էականորեն նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, եթե.


-    խուսափի ճարպակալումից,
-    սննդակարգում ներառի շատ մրգեր և բանջարեղեն, 
-    ակտիվ շարժվի օրվա ընթացքում,
-    հրաժարվի ծխելուց,
-    հրաժարվի ալկոհոլից:


Այս կանխարգելիչ միջոցառումներից զատ հարկ է պարբերաբար ախտորոշում անցնել՝ բացահայտելու ախտաբանության  առկայությունը, նվազագույնը` կատարել արյան հետազոտություն: Հիվանդության վաղ փուլերում հայտնաբերված քաղցկեղի նկատմամբ հաղթանակն առավել հավանական է, քան ուռուցքի բուժման արդյունավետությունը  զարգացման ուշ փուլերում:


Կարևոր է գիտակցել, որ քաղցկեղի բուժումը մեծ գումարներ արժե, ինչը հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Այդ պատճառով առողջության մասին հարկավոր է հոգալ նախքան իրավիճակն աղետալի դառնալը, երբ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանիշները: Հակառակ դեպքում Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության կանխատեսումն իրականություն կդառնա, համաձայն որի 2030 թ. քաղցկեղից մահացությունների թիվը կկազմի 13 մլն մարդ,  իսկ 2035-ին՝ 24 մլն:


Հիշե՛ք, որ ապրում եք միայն մեկ անգամ, ուստի ձեր ուտելիքն ընտրեք գիտակցաբար, զբաղվեք սպորտով, մի՛ չարաշահեք ալկոհոլն ու ծխախոտը, յուրաքանչյուր տարի բժշկական հետազոտություն անցեք: 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր