Նորություններ
Նախանշվում է երկարաժամկետ համագործակցություն
Նախանշվում է երկարաժամկետ համագործակցություն
09.02.2017

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակությանը։

Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրել է, որ իրենք աշխարհի տարբեր երկրներում ուռուցքաբանության ոլորտին  աջակցման ծրագրեր են իրականացնում։ Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ երկարամյա համագործակցության արդյունքում հանգել են այն կարծիքին, որ հայ բժիշկները մասնագետական բարձր պատրաստվածություն ունեն։

Նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել աշխարհում ճանաչում ունեցող կենտրոնի աջակցությունը` ուղղված Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանը։

Ալեքսանդր Էգերմոնտը նշել է, որ Գյուստավ Ռուսսի ինստիտուտում գործող` բուժում, խնամք և գիտահետազոտական աշխատանք մոդելը Հայաստանում ներդնելու համար կրթական և գիտական մեծ ներուժ կա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության հնարավոր ուղղությունները, առաջնահերթություններն ու ակնկալվող արդյունքները։

 



Լևոն Ալթունյանը կարևորել է համագործությունը հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ներդրման, պալիատիվ խնամքի և այլ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով համագործակցության և հայ մասնագետների նկատմամբ ունեցած վստահության համար` նախարարը  պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախանշվող բոլոր ծրագրերին։

 

Աղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր