Նորություններ
Վեց պարզագույն կանոն, որոնք կօգնեն խուսափել աղիքի քաղցկեղից
Վեց պարզագույն կանոն, որոնք կօգնեն խուսափել աղիքի քաղցկեղից
17.03.2017

Աղիքի քաղցկեղը վերջին ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներում ամենահաճախ հանդիպող ուռուցքաբանական հիվանդությունների առաջին տասնյակի մեջ է հայտնվել:


Ըստ բժիշկների, հիվանդացության այսպիսի աճն ունի լիարժեք հիմնավորված բացատրություն: Առաջին հերթին դա անկանոն սնվելն է, ապա վնասակար սովորությունները, որոնցից հրաժարվելը կարող է էականորեն նվազեցնել քաղցկեղի այս ձևի հիվանդացության ռիսկը: Բացի այդ ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, էականորեն մեծացել է տարեց մարդկանց քանակը, ովքեր հիվանդանում են, և դա անդրադառնում է վիճակագրական հաշվարկների ընդհանուր պատկերի վրա:


Այնուամենայնիվ, փորձագետները համոզված են, որ այս տխուր երևույթում առաջատար դերը պատկանում է, այսպես կոչված, «արևմտյան սննդակարգին», ծխելուն և ալկոհոլի չարաշահմանը: Նույնիսկ ԱՄՆ-ն՝ իր բավականին բարձր կենսական մակարդակով, աշխարհում հաստ աղու հիվանդացությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` մշտապես խլելով հարյուր-հազարավոր մարդկային կյանքեր: Ըստ տարածվածության նահանգները նույնպես հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությամբ բնակչության շրջանում երրորդ հորիզոնականն է զբաղեցնում: 2016 թվականը բացառություն չի կարող լինել. սպասվում է, որ քաղցկեղի այս տեսակի նոր դեպքերի թիվը կգերազանցի 134 000-ը:


Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հաստ աղիքի քաղցկեղի նոր դեպքերի մոտավորապես կեսից հնարավոր կլիներ խուսափել՝ հետևելով կենսակերպի հետևյալ վեց պարզագույն կանոններին: Դրանց արդյունավետության մասին են վկայում նաև այս ուռուցքաբանական հիվանդության ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական աշխատանքների արդյունքների վերլուծությունը:


1. Աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը զգալիորեն քիչ է այն մարդկանց մոտ, ովքեր իրենց քաշը պահպանել են նորմայի սամաններում և ուշադիր հետևել են, որպեսզի որքան հնարավոր է քիչ ճարպ կուտակվի իրենց գոտկատեղի շրջանում:


2. Աղիքի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման առումով շատ օգտակար են կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Խոսքն առավոտյան պարտադիր վազքի կամ մարզասրահ կանոնավոր հաճախելու մասին չէ. նույնիսկ բնակարանի ամենօրյա մաքրումը կամ զբոսանքը կարող են դրական արդյունք տալ:


3. Առօրյա սննդակարգում պետք է ներառված լինի բջջանյութ. ամենօրյա ռացիոնում յուրաքանչյուր 10 գրամ բջջանյութը, որով հարուստ են բանջարեղենը, մրգերը և ամբողջական հացահատկի ալյուրից պատրաստված հացը, կարող է նվազեցնել աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը 10%-ով:


4. Անհրաժեշտ է ամենօրյա սննդակարգում առավելագույն նվազեցնել կարմիր մսի (խոզի, տավարի, հորթի, գառան միս) և մսամթերքի (երշիկեղեն, ապխտած միս, հում մսամթերք) քանակը: Այս, այսպես կոչված, մսային դելիկատեսները միևնույն քաշի դեպքում նույնիսկ ավելի վտանգավոր են, քան տապակած, շոգեխաշած և եփած միսը:


5. Ալկոհոլի չարաշահումը զգալիորեն մեծացնում է աղիքի ուռուցքների զարգացման ռիսկը. ամեն ինչ պետք է լինի թույլատրելի սահմաններում կամ լիովին բացառված:


6. Ուռուցքի այս ձևի զարգացումը հիմնավոր նվազեցնում է սովորական սխտորը, որը պետք է մշտապես գտնվի սննդակարգում՝ չնայած նրա «յուրահատուկ» հոտին:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր