Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին կտրամադրվեն անվճար դեղեր
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին կտրամադրվեն անվճար դեղեր
23.03.2017

ՀՀ առողջապահության նախարարության և ՈՒԱԿ-ի շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնի դեղատունն ապահովվել է Օքսալիպլատին, Դոքսիլ և Աֆատինիբ անվանումով թանկարժեք քիմիաթերապևտիկ դեղամիջոցներով:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին դեղերը կտրամադրվեն անվճար: 


Այս դեղամիջոցները լայնորեն կիրառվում են քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ.


Դոքսիլ. կրծքագեղձի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, միելոմային հիվանդություն և այլն,


Աֆատինիբ. թոքի քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ,


Օքսալիպլատին. հաստ աղիքի քաղցկեղի և ձվարանների քաղցկեղի ժամանակ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղատան քիմիաթերապևտիկ դեղերի ցանկը Գերմանական BURG-APOTHEKE ընկերության կողմից մարդասիրական եղանակով նաև համալրվել է Պակլիտաքսել դեղով: Այն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի, թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակ:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր