Նորություններ
Կարո՞ղ է, արդյոք, մարդն ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա
Կարո՞ղ է, արդյոք, մարդն ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա
10.04.2017

Ամերիկացի գիտնականները ստացված տվյալների հիման վրա հայտարարեցին, որ մեծամասամբ մարդը չի կարող ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա: Հետազոտության ընթացքում նրանք վերլուծեցին աշխարհի 68 երկրներում քաղցկեղի 32 տեսակներով հիվանդացությունը, գրում է Քրոնիկա.ինֆոն՝ հղում կատարելով healthinfo-ին:


Մարդու օրգանիզմում առաջացող քաղցկեղի դեպքերի 66 տոկոսը պատահականություն է, որն առաջանում է բջիջների բաժանման ընթացքում ԴՆԹ-ի պատճենահանման սխալի հետևանքով և ոչ մի կերպ կապված չէ կենսակերպի կամ ժառանգականության հետ: Այսպիսի համոզման են եկել Ջոն Հոփկինս համալսարանի հետազոտողները:


Ըստ մասնագետների, շրջակա միջավայրի կամ կենսակերպի հետևանքով քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը միջինում կազմում է 29 տոկոս, իսկ 5 տոկոսը պայմանավորված է ժառանգականությամբ: «Այսպիսով, հիմնականում մարդիկ ոչ մի կերպ չեն կարող ազդել քաղցկեղի առաջացման վրա», — այս թվերը հրապարակել են հետազոտության հեղինակները:


Միևնույն ժամանակ, գիտնականները նշեցին, որ սա ուռուցքաբանության համար ընդհանուր օրինաչափություն է, մինչդեռ քաղցկեղի որոշ տեսակների համար պատահականության գործոնի և կենսակերպի գործոնի հարաբերությունը կարող է այլ լինել:


«Շագանակագեղձի և ոսկրերի քաղցկեղը 95 տոկոս դեպքերում պատահաբար է հայտնաբերվում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 77 տոկոս դեպքերում օրգանիզմում տեղի ունեցող անկանխատեսելի փոփոխությունների արդյունք է: Մյուս կողմից, թոքերի ուռուցքային հիվանդությունները 65 տոկոս դեպքերում պայմանավորված են արտաքին գործոններով, մինչդեռ պատահական մուտացիային բաժին է հասնում ընդամենը 35 տոկոսը», — հստակեցրին նրանք:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր