Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այժմ կատարվում են նաև ողնաշարի տարբեր հատվածների ֆիքսացիոն վիրահատություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այժմ կատարվում են նաև ողնաշարի տարբեր հատվածների ֆիքսացիոն վիրահատություններ
17.04.2017

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այժմ կատարվում են նաև ողնաշարի տարբեր հատվածների ֆիքսացիոն վիրահատություններ, ինչպես մետաղական կոնստրուկցիաներով, այնպես էլ ոսկրային ցեմենտների օգնությամբ:


Ֆիքսացիոն վիրահատությունները կիրառվում են ողնաշարի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ, ողնաշարային խողովակի և ողնուղեղի ուռուցքների հեռացման ժամանակ, ապահովում են ողնաշարի կայուն հենարան, բարձրացնում՝ կյանքի որակը: Ֆիքսացիոն վիրահատությունները թույլ են տալիս զգալի կրճատել հիվանդների վերականգնողական շրջանը, նվազեցնում են հետվիարահատական ուշ բարդությունները:
              


Կիրառվում է նաև ֆիքսացիոն վիրահատություններ ոսկրային ցեմենտների օգնությամբ: Ողնաշարի ոսկրային համակարգի անոթային կամ ուռուցքային ախտահարումներ դեպքում, որոնք նախքինում բուժվում էին երկարատև ճառագայթային կամ քիմիաթերապևտիկ եղանակով, այժմ` ոսկրային ցեմենտների ներարկմամբ, կարճ ժամկետներում հնարավոր է վերացնել ախտահարված հատվածը, միաժամանակ վերականգնելով ողնաշարի հենարանային ֆունկցիան:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր