Նորություններ
Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները»
Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները»
18.04.2017

Ապրիլի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային սիմպոզիում` նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՈւԱԿ-ի և այլ կլինիկաների ուռուցքաբան-քիմիաթերապևտներ:

 

Սիմպոզիումի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՈՒԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Տանանյանը:  Նա կարևորեց նման գիտաժողովենրի անցկացումը, նշելով, որ դա կլինիցիստին տեսական գիտելիք փոխանցելուց զատ կլինիկական դեպքերի և քննարկումների միջոցով գործնական հմտություններ է զարգացնում: «Նման միջոցառումներն այսօր մեր երկրում պահանջված են: Ուռուցքաբանության ոլորտում ՈւԱԿ-ն առաջատարն է, ուրեմն բոլոր հարցադրումները, բոլոր նորությունները պետք է սկիզբ առնեն ուռուցքաբանության ազգային կենտրոնից, ուստի որոշում կայացվեց միջոցառումն անցկացնել ՈւԱԿ-ում»,- հավելեց Արմեն Տանանյանը: Անդրադառնալով ներկայացվող թեմային` կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, պրոֆեսորը նշեց, որ այն հրատապ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, և տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը.


ՈՒԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Տանանյան«Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված չարորակ գոյացությունն է: Բացի առողջապահական գերակա խնդիր լինելուց, կրծքագեղձի քաղցկեղի պայքարն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Վերջին տարիներին ուռուցքաբանության սրընթաց զարգացումները, ախտորոշման և բուժման կատարելագործումները հնարավորություն են տվել չարորակ ուռուցքներին մի շարք տեղակայումների, այդ թվում նաև կրծքագեղձի քաղցկեցի բուժման ժամանակ արձանագրել զգալի հաջողություններ»,- հայտնեց պրոֆեսոր Տանանյանը, այնուհետև նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում ուռուցքաբան-քիմիաթերապևտներին հաջողվել է բարելավել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշը:


ՈւԱԿ-ի տնօրենը ուռուցքաբանությունը ներկայացրեց որպես բժշկության առանձին դիսցիպլինար ճյուղ իր մեջ ներառված բուժման մոտեցումներով` վիրաբուժական, ճառագայթային ու դեղորայքային, և նշեց, որ լավագույն մոտեցումը այդ բոլորի համակացությունն է: «Համալիր բնույթից զատ, չարորակ ուռուցքի բուժումն ունի նաև անհատականացված բնույթ, որի ժամանակ հաշվի է առնվում տվյալ ուռուցքի մոլեկուլար, գենետիկ պարամետրերը: Պետք է նշել, որ այս տեսակետից ուռուցքաբանության մեջ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը համարվում է դասական: Մյուս կողմից, բուժման եղանակների կատարելագործումը, նոր և ավելի արդյունավետ դեղերի առկայությունը ստիպում է վերանայել, լայնացնել և ավելի բարձրացնել բուժման ընթացակարգը »,- հայտնեց ուռուցքաբան Արմեն Տանանյանը:

 

Շվեյցարական «Նովարտիս ֆարմա» ընկերության հայաստանյան ղեկավար Թովմաս ԿարապետյանԶրուցեցինք միջոցառման համակազամկերպիչ շվեյցարական «Նովարտիս ֆարմա» ընկերության հայաստանյան ղեկավար Թովմաս Կարապետյանի հետ, ով ներկայացրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ միջոցառում անցկացնելու նպատակը տեսական և փորձնական գիտելիքների ներկայացումն է մասնագետներին:

 

«Ուռուցքաբաններին ներկայացվեց կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից մոտեցումները: Վիճակագրությունը հավաստում է, որ  տարեցտարի  այդ հիվանդությունն ունեցողների թիվն ավելանում է և հարկ է ոլորտն ուշադրության կենտրոնում պահել: Միջոցառման նպատակը ոչ թե կոնկրետ դեղեր ներկայացնելն է, այլև խնդիրը վեր հանելը և բուժման նոր մոտեցումները քննարկելը»:


ՈՒԱԿ-ի գլխավոր բժիշկ Արթուր ԱվետիսյանՈՒԱԿ-ի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը խոսեց աշխատանքային սիմպոզիումի նպատակի մասին:

 

«Այսօր ուռուցքաբաններով աշխատանքային սիմպոզիում ենք կազմակերպել, որտեղ ներկա են ՈւԱԿ-ի մասնագետները և այլ կլինիկաներից բժիշկներ, ովքեր զբաղվում են նույն խնդրով: Հիմնական թեման կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները, նոր ալգորիթմները, սպառնալիքները ներկայացնելն է: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետաքրքիր դեպքեր»: Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի բուժման չափորոշիչներին` բժիշկ Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում օգտվում են հայտնի չափորոշիչներից, և որ չափորոշիչները հիմնված են մեծ ու պատասխանատու փորձի վրա: Բժշկության զարգացման և ժամանակակից մեթոդների առաջ գալուն զուգահեռ Հայաստանում ևս օգտվում են ներկայացվող նոր մեթոդներից:

 

Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները» Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները»

 

Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները» Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները»

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր