Նորություններ
Թաքնված վտանգ: Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել ուռուցքային հիվանդությունը
Թաքնված վտանգ: Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել ուռուցքային հիվանդությունը
25.05.2017

Ընդհանուր ինքնազգացողության վատթարացման ֆոնին կարելի է կամ հեշտությամբ բաց թողնել վտանգավոր հիվանդությունների ախտանիշները, կամ էլ չհիմնավորված խուճապահար լինել: Ինչպե՞ս ժամանակին հայտնաբերել անախտանիշ քաղցկեղը:


Ուռուցքային հիվանդությունները նենգ են: Մարդը կարող է իրեն լավ զգալ և «այրվել» տառացիորեն մի քանի ամիսների ընթացքում: Կամ, ընդհակառակը, կարող է երկար հիվանդանալ, կասկածել սարսափելի ախտանիշներ, այցելել բժիշկներին և… սխալվել կասկածներում:

 

Ո՞ր ախտանիշներին արժե ուշադրություն դարձնել` պարզելու, պե՞տք է անհանգստանալ, թե` ոչ, АиФ.ru-ի հարցերին պատասխանում է Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի վիրաբույժ -ուռուցքաբան, բ.գ.թ. Կոնստանտին Տիտովը:

Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում


Քաղցկեղի անախտանիշ ընթացքը բավականին տարածված երևույթ է, յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է 12,7 մլն նոր դեպք: Այնուամենայնիվ, հազվադեպ է պատահում, որ այսպիսի լուրջ հիվանդությունը  ոչ մի կերպ չդրսևորի իրեն, պարզապես, որպես կանոն, նրա ախտանիշները սկզբում կարող են աննշան թվալ:


Այդ պատճառով կարևոր է սեփական անձի նկատմամբ ուշադիր լինելը: Հնարավոր է, որոշ ազդակներ պարզապես անտեսվում են, ինչպիսիք են, օրինակ, թուլությունը, հոգնածությունը, ախորժակի և քաշի անկումը: Անհրաժեշտ է նաև կանոնավոր կանխարգելիչ զննումներ իրականացնել. արյան և մեզի հետազոտություն իրականացնել, կատարել որովայնի խոռոչի և փոքր կոնքի ՈՒՁՀ, կրծքավանդակի օրգանների ֆլուրոգրաֆիա: Կանայք պետք է մամոգրաֆիա իրականացնեն և կանոնավոր այցելեն գինեկոլոգին: Այս հետազոտությունների իրականացման հաճախությունը պետք է կազմի առնվազն տարին մեկ անգամ: 


Իրենց առողջությանը հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես նրանք, ում ընտանիքում արդեն եղել է ուռուցքային հիվանդություն: Այս մարդիկ գտնվում են ռիսկի խմբում, նրանք կարող են լրացուցիչ արյուն հանձնել օնկոմարկերները ստուգելու համար և իրականացնել հատուկ գենետիկական հետազոտություններ, որոնք կարող են խնդիրները վաղ փուլերում հայտնաբերել:.


Անհանգստանալու առիթներ


Հաճախ այնպես է լինում, որ մարդն իրեն առանձնապես լավ չի զգում, սակայն, միևնույն ժամանակ, չի կարողանում որևէ հատուկ ախտանիշ առանձնացնել: Այնուամենայնիվ, ե՞րբ պետք է զգուշանալ:


Տագնապային ազդակներից է քաշի կտրուկ անկումը: Բժշկին հնարավորին շուտ այցելելու և հետազոտվելու առիթ է առանց տեսանելի պատճառի մի քանի ամիսների ընթացքում 5-10 կգ քաշի անկումը, երբ նյարդայնացման առիթներ չեն եղել, սննդակարգը չի տուժել, կյանքում որևէ ակնհայտ փոփոխություն չի եղել:


Անհանգստանալու ազդակ է նաև անսովոր և երկարատև ընդհանուր թուլությունը: Հոգնածությունը, ուժերի բացակայությունը, որոնք չեն վերականգնվում նույնիսկ հանգստից և քնից հետո, կարող են վկայել լուրջ խնդրի մասին:


Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը նույնպես վկայում է հիվանդության մասին: Սակայն, որպես կանոն, քաղցկեղի զարգացման ժամանակ սուբֆեբրիլ ջերմություն է արձանագրվում, իսկ 37,2°С քչերն են ուշադրություն դարձնում, վերագրելով այն, օրինակ, սուր շնչական հիվանդություններին: Ախտանիշը չպետք է անտեսել, և եթե ջերմաչափի ցուցմունքները մեկ շաբաթից ավելի բարձր են, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:


Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել նաև մաշկի խնդիրներին: Խալերի հանկարծակի առաջացումը (պիգմենտային նևուսներ), չլավացող խոցերը, մարմնի վրա գոյություն ունեցող գոյացությունների կտրուկ աճը հաճախ ընկալվում են որպես ալերգիա, օրգանիզմի պատասխան ռեակցիա սթրեսի կամ ստամոքսաղիքային համակարգի ոչ ճիշտ աշխատանքի նկատմամբ: Սակայն այդ փոփոխությունները կարող են առաջանալ նաև լուրջ պատճառների հետևանքով, ինչպիսին է, օրինակ, մելանոման:


Մրսածությու՞ն, թե` ոչ


Կան նաև այնպիսի ախտանիշներ, որոնք նման են սովորական քրոնիկական հիվանդությունների նշաններին: Այդ պատճառով շատերին այն չի վախեցնում և բժշկի դիմելու ցանկություն չի առաջացնում, թեև անհրաժեշտ է:

Միզասեռական համակարգի, աղիների աշխատանքի խանգարումը հաճախ ընկալվում է որպես երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդություն, որպես խնդիրներ՝ կապված սխալ սննդակարգի և գերսառեցման հետ: Սեփական ուժերով հիվանդությունը հաղթահարելու փորձերը կարող են մասնակիորեն արդյունավետ լինել, սակայն ուռուցքային հիվանդության դեպքում այն միայն ժամանակ է խլում:
Երկարատև հազը, ցավը կոկորդում և ձայնի խռպոտումը հաճախ ՍՌՎՎ-ի նշան է: Սակայն, եթե վիրուսային վարակը բուժված է, իսկ ախտանիշները մնում են, ավելի լավ է դիմել բժշկի: Դա նաև այն դեպքում, երբ մրսածությունը մշտապես կրկնվում է: 


Պետք չէ անտեսել նաև ցավը: Տհաճ զգացողւթյունները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր, ուժեղ կամ թույլ: Նրանց պատճառը պետք է հնարավորին շուտ փնտրել:


Միգրենը, այտուցները, որոնք նախկինում չեն դիտվել, տհաճ հոտը բերանից, որն ատամները լվանալուց հետո չի անցնում , մաշկի երկարատև կարմրածությունը, ինչպես նաև աչքերի սպիտակուցների և մաշկի դեղնավուն երանգը, սրանք այն ախտանիշները չեն, որոնց հետ կարելի է հաշտվել և հույս ունենալ, որ ինքնուրույն կանցնեն: 


Անհապաղ դիմել բժշկի


Բնականաբար, «յուրաքանչյուր փռշտոցի» համար դիմել ուռուցքաբանական հետազոտության, չարժե: Թեև խոսքը հնարավորին շուտ բժշկին դիմելու մասին է, հարկ է հասկանալ, երբ է իրավիճակը դեռ նորմայի սահամաններում, իսկ երբ պետք է ամենամոտ ժամանակում այցելել բժշկի:


Այսպես, եթե ախտանիշներն առաջանում և անցնում են տարբեր հիվանդությունների ժամկետներում, օրինակ ՍՌՎՎ-ի դեպքում՝  7օր, անհանգստանալու պատճառ չկա: Նույնիսկ, եթե անհանգստացնում են մնացորդային հազը և ոչ շատ բարձր ջերմասիճանը:
Եթե ախտանիշները երկար են պահպանվում՝ երկու շաբաթ և ավելի, անհրաժեշտ է անհանգստանալ:


Ցանկացած հարաբերականորեն երկարատև ախտանիշ օրգանիզմում խնդրի մասին վկայող ազդակ է՝ բորբոքում, բարորակ ուռուցք, քաղցկեղ և այլն: Երկարատև սրտխառնոցը, որը չի անցնում դեղորայքի ընդունման դեպքում, տանջող գլխացավերը, որոնք կանոնավոր կրկնվոմ են, պահանջում են մասնագետի խորհրդատվություն:  Ինքնաբուժումը տվյալ դեպքում կբերի միայն ժամանակի կորստի:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր