Նորություններ
10 հարց նրանց համար, ում մոտ վերջերս քաղցկեղ է հայտնաբերվել
10 հարց նրանց համար, ում մոտ վերջերս  քաղցկեղ է հայտնաբերվել
30.05.2017

Ինչպե՞ս հաղթահարել քաղցկեղի վախը, արժե՞, արդյոք, խղճահարություն ցուցաբերել հիվանդ հարազատի նկատմամբ, աջակցման ո՞ր խոսքերն են ճիշտ և ինչու՞ չի կարելի լռել  խնդրի մասին:

Ինչի՞ց ենք մենք վախենում՝ իմանալով քաղցկեղի մասին


Մեր ամենագլխավոր վախը մահվան վախն է: Գրեթե ցանկացած հիվանդություն մեզ հիշեցնում է մեր խոցելիության մասին: Ոռուցքն, ինչպես ոչ մի այլ հիվանդություն, իր ետևից բերում է բացասական օրինակների և անբուժելի դեպքերի շարան:


Եվ չնայած բժշկությունը վաղուց առաջ է գնացել, ենթագիտակցության մեջ առաջինը հայտնվում է առասպելն այն մասին, որ քաղցկեղը հավասար է մահվան: Բացի այդ, բուժման արժեքը ուղիղ և փոխաբերական իմաստով շատ թանկ է, ժամանակ է պահանջում, ինքնակարգապահություն, հոգեբանական ուժերի աղբյուր:


Իմանալով քաղցկեղի մասին՝ էլ ինչի՞ց ենք վախենում, բացի մահից: Մենք վախենում ենք ֆիզիկական տվյալների կորստից: Ինչպես հայտնի է, քաղցկեղի որոշ ձևեր կարող են ազդել մարդու արտաքին տեսքի վրա: Վախենում ենք զրկվել հասարակական դիրքից, մեր կարգավիճակից, շրջապատողների և նույնիսկ հարազատների ոչ միանշանակ արձագանքից: Մի խոսքով, այն ամենն, ինչին սովորել է մարդը, ինչը թանկ է եղել իր համար, ինչը ստեղծել է կյանքի ընթացքում, կարող է վերանայման կարիք ունենալ: Քաղցկեղը ստիպում է մեզ փոփոխել արժեքային համակարգը, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:


Ինչի՞ն նախապատրաստվել, եթե մարդու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել


Բժշկական առումով պետք է պատրաստ լինել բժիշկների հետ շփման: Նմանատիպ շփումը հաճախ է լինելու: Սովորեք հարցերը գրագետ տալ: Մի ամաչեք և մի վախեցեք հարցեր տալուց: Ավելորդ, հիմար, անտեղի հարցեր այս դեպքում գոյություն չունեն: Բժշկի հետ լավ կապը կօգնի Ձեզ ոչ միայն հաղթահարել տագնապը և լիովին բնական վախերը, այլ կապահովի բուժման նկատմամբ անհրաժեշտ տրամադրվածությամբ: Օրագիր վարեք, որտեղ գրանցեք ոչ միայն բժիշկների անունները, խորհուրդները, այլ նաև սեփական զգացողությունները, մտքերը, իսկ գլխավորը, այն հարցերը, որով մտահոգված եք և որոնք բացատրություն են պահանջում:


Հայտնի է, որ երբ մարդ իմանում է ծանր ախտորոշման մասին, հոգեբանական առումով անցնում է ապրումների այնպիսի փուլեր, որոնք նման են կորստի դեպքում ապրումների փուլերին: Ընդ որում նման ապրումներ կարող է ունենալ նաև հիվանդ մարդու հարազատներից որևէ մեկը՝ իմանալով նրա ախտորոշման մասին:


Շոկ, ժխտում, սակարկում-ագրեսիա, դեպրեսիա, սեփական կարգավիճակի ընդունում. սրանք են այդ աստիճանները:


Յուրաքանչյուր մարդ փուլերը վերապրում է անհատականորեն: Հնարավոր է նրանցից մեկի ժամանակ մասնագետի (հոգեբանի) օգնության կարիք լինի: Ամենակարևորը, որը հարկ է հիշել. հիվանդության ժխտումը չպետք է մարդուն խանգարի ընդունել օգնություն և բուժում: Իսկ ագրեսիան, ում վրա էլ այն թափվի, ուղղված է ոչ թե մարդուն, այլ սեփական ճակատագրին:


Ագրեսիան դա ընդամենը ձախորդությունների և ցավի նկատմամբ անզորության դրսևորումն է: Այն իրենից ներկայացնում է ստեղծված իրավիճակի  վերահսկողությունը վերադարձնելու, տեղի ունեցածի մեղքը սեփական անձի վրայից վերցնելու փորձ և իրերի սովորական վիճակը վերականգնելու ցանկություն:


Ներընտանեկան հարաբերություններում հիվանդությունը կարող է դառնալ նրանց ամրության լուրջ ստուգում:  Այն ընտանիքի բոլոր անդամներից անխուսափելիորեն պահանջում է ուժեր և ռեսուրսներ՝ առաջացող ֆիզիկական և հոգեբանական բարդությունները հաղթահարելու համար:


Ուժերի ճիշտ բաշխումը, սեփական անձի և ընկերոջ խնամքի առումով հավասարակշռության պահպանման կարողությունը, լսելու և զգացմունքներն արտահայտելու կարողությունը, ինչպես նաև պարտականությունների բաշխումը և տեղին օգնություն առաջարկելը արվեստ է: Հաճախ հենց հարազատները հոգեբանական օգնության կարիք ունեն:


 «Պայծառ առավոտ» թեժ գծին հաճախ դիմում են հենց հիվանդների հարազատները, որոնք մոլորված են: Նրանք չգիտեն ինչպես վարվել, ինչ և ինչպես ասել, ինչով օգնել:


Ինչպե՞ս պետք է իրենց պահեն հարազատներն ու բարեկամները


Վարքի ռազմավարութունը կարելի է արտահայտել մեկ բառով` աջակցում: Ամեն ինչ շատ անհատական է: Պետք չէ սեփական անձի վրա դնել ուրիշի` նույնիսկ ամենամոտ մարդու մտքերի, զգացմունքների և կյանքի պատասխանատվությունը: Պետք է պարզապես կարողանալ նրա համար թիկունք լինել:


«Ես տեսնում եմ. դու վախենում ես, ես ուզում եմ քեզ օգնել, ես քեզ հետ կլինեմ», –սա այն ամենակարևորն է, որ դուք կարող եք ասել:


Հիվանդ մարդուն անհրաժեշտ է մեկը, որը կլինի նրա կողքին և պատրաստ կլինի կիսել նրա տառապանքները: Մի անտեսեք , մի ժխտեք ուրիշի ցավը: Եթե դա Ձեզ մոտ չի ստացվում կամ փոխհարաբերությունները բարդ են, ավելի լավ է դիմեք մասնագետներին, բժիշկներին, հոգեբաններին:


Մի փորձեք ռեալիզացնել սեփական նպատակները`տալով կեղծ խորհուրդներ. «Դու պետք է փորձես դա, դու պարտավոր ես անել այսպես…»: Ավելի լավ է հիվանդին հայտնեք այն մասին, որ դուք տեղեկատվություն ունեք, որը կարող է նրան օգտակար լինել:

«Ինչո՞վ կարող եմ օգնել» հարցը կարող է վերացական հնչել: Կոնկրետ օգնություն առաջարկեք: Սակայն միշտ հիշեք, որ հիվանդի  համար շատ կարևոր է ինքնագնահատականի, իրականության և սեփական անձի կարևորության զգացողության պահպանումը: Երբ մենք փորձում ենք ամեն ինչ մեզ վրա վերցնել, մենք կարծես ցուցադրում ենք նրա անզորությունը: Այդ պատճառով ավելի լավ է լինել հիվանդի կողքին, ուշադիր լինել նրա նկատմամբ և պատրաստակամ նրա խնդրանքներին:


Ինչո՞վ կարող է օգնել հոգեբանը


Բացի բնական հոգեբանական աջակցությունից, որը միշտ չէ, որ հարազատները կարող են ցուցաբերել, օնկոհոգեբանները, ովքեր տիրապետում են հիվանդության ընթացքի առանձնահատկություններին, կարող են ծանոթացնել ինքնօգնության եղանակներին, սովորեցնել, թե ինչպես հաղթահարել ցավը, զայրութը, վախերն ու անզորության զգացողությունը:


Ոչ բոլոր թեմաները կարելի է քննարկել նույնսկ ամենամոտ հարազատների հետ, իսկ անանունության էֆեկտը, որը հնարավոր է«Պայծառ առավոտ» թեժ գծում զրույցի ժամանակ, կարող է նպաստել այդ և այլ թեմաների բացահայտմանը: Մեզ հետ աշխատում են իրավաբաններն ու հոգևորականները, այդ պատճառով բաժանորդները հնարավորություն ունեն դիմելու ինչպես իրավաբանական օգնության, այնպես էլ հոգեբանական աջակցության համար:


Կայքում նաև հնարավորություն կա հարց տալ հոգեբանին գրավոր ձևով, իսկ մոսկվաբնակները և մերձմոսկովյան բնակիչները կարող են օգնությունը ստանալ տեղում կամ խումբ հաճախել:


Արժե՞ արդյոք մարդուն ասել, որ նա հիվանդ է, եթե ախտորոշումը մահացու է: Ինչպե՞ս ասել ախտորոշման մասին:


Գոյություն չունի ունիվերսալ և բացարձակ ճիշտ որոշում և խորհուրդ: Ուրիշի փոխարեն չի կարելի պատասխանել այդ հարցին, յուրաքանչյուր կոնկրետ դեպքից ելնելով՝ կարելի է միայն օգնել որոշում կայացնել: 


Գործիքներից մեկը “դրական և բացասական կողմերի տեխնիկան” է: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ հատկացնել և, հնարավորինս օբյեկտիվ կշռադատելով, արձանագրել հարազատին նրա ախտորոշման մասին «ասելու» և «չասելու» հետևանքները: Դրական և բացասական կողմերի մասին մտածելու ժամանակ կծագեն նաև “ինչու”, “երբ” և “ինչով այն կարող է օգնել” հարցերի պատասխանները:


 Որպես կանոն ախտորոշման մասին բժիշկն է հաղորդում: Եթե ինչ-որ պատճառներով այդ պատասխանատվությունն ընկել է հարազատների վրա, ապա անհրաժեշտ է դրա համար երկուսին էլ հարմար ժամանակ և վայր նախապատրաստել: Կարևոր է պարզել, թե հենց հիվանդն ինչ գիտի և ինչ է մտածում իր հիվանդության և վիճակի մասին:  Անպայման հաղորդեք, որ դուք նույնպես խոսել եք բժշկի հետ, սակայն ձեր իմացած ողջ տեղեկատվությունը պետք չէ հայտնել հիվանդին: Ավելի լավ է խոսեք, թե ինչպես հիվանդությունը և նոր հանգամանքները կարող են ազդել նրա կյանքի վրա:


Եթե հիվանդն ակնհայտորեն հետաքրքրված է, պատմեք նրան, թե ինչ եք իմացել, արտահայտեք ձեր զգացմունքները, աջակցեք ձեր հարազատին, քննարկեք հետագա ձեր համատեղ գործողությունների տարբերակները:


Ինչպե՞ս հաղթահարել ուռուցքով հիվանդի հետ շփման վախը


Հարազատի, ծանոթի, գործընկերոջ կարգավիճակը մեզ պարտավորեցնում է շփվել, սակայն մենք, չգիտես ինչու, չենք ցանկանում դա անել: Ինչու՞: Որպես կանոն, շփվելուն մեզ խանգարում են մեր զգացմունքները. լրացուցիչ ցավ պատճառելու վախը, կորստի և սեփական խոցելիության, մահացության, անզորության հետ բախվելու վախը: Սրանք բնական և հասկանալի զգացմունքներ են: Սրանց մասին կարելի է և պետք է խոսել:


Եթե Դուք չգիտեք, ինչպես սկսել խոսակցությունը, պարզապես հարցրեք, թե ինչով կարող եք օգնել: Առաջարկեք միասին լինել կամ միասին ինչ-որ բան անել, կոնկրետ օգնություն առաջարկեք: Այդպիսի աջակցություն կարող է լինել ցանկացած բան. մթերքներ բերելը, հիվանդին բժշկի տանելը, միջամտությունից հետո նրան սպասելը, նրա և նրա շան հետ զբոսնելը: 


Մի շտապեք, մի փորձեք հապճեպ ինչ-որ օգտակար բան անել, չէ որ մարդու համար ամենակարևորը լսելի և ոչ միայնակ լինելն է :


Եթե դուք սիրում եք մարդուն, ասեք նրան այդ մասին: Հաճախ այդքանը բավարար է լինում:
 
Վտանգավո՞ր է արդյոք ուռուցքով հիվանդի նկատմամբ խղճահարության զգացումը


Խղճահարության զգացումը, որը մեզ մոտ առաւջանում է , երբ իմանում ենք հարազատի կամ ծանոթի հիվանդության մասին, ոչնչով վտանգավոր չէ: Մեզ և մյուսներին խղճալը բնական է: Մենք բոլորս պարբերաբար դա անում ենք մեր մեջ կամ բարձրաձայն, երբ, օրինակ, կպչում ենք վիրավոր տեղին:
Այլոց նկատմամբ խղճահարությունը կոչվում է ցավակցում և մարդասիրություն, սեփական անձի նկատմամբ խղճահարությունը՝թախիծ և ափսոսանք: Մեր հասարակության մեջ բավականին շատ առասպելներ և նախնադարյան վախեր են պահպանվել: Խղճահարությունը մինչև հիմա ասոցացվում է ֆիզիկական թուլության հետ: Նախկինում համայնքի համար թույլ ցեղակիցը կարող էր վտանգավոր բեռ դառնալ, եթե ցեղը հանկարծակի ենթարկվեր հակառակորդի հարձակմանը և պահանջվեր արագ տեղափոխում կամ ռեսուրսների խնայողություն:


Ժամանակները փոխվել են, սակայն խղճահարությունը մենք դեռ ընդունում ենք որպես ստորացում: Սակայն խղճահարության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա:


Այլ բան է, երբ խղճահարությունը սկսում են շահարկել և չարաշահել: Օրինակ, սեփական անձի նկատմամբ պահանջների նվազեցումը այնպիսի իրավիճակներում, երբ լիովին հնարավոր է ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկել, կատարել, հաղթահարել: Կամ այլոց նկատմամբ պահանջների նվազեցումը՝ նրանց ուժերի և հնարավորությունների իրացման խիստ սահմանափակմամբ:  


Խղճահարության զգացումը վտանգավոր է լինում այն ժամանակ, երբ անձնային առանձնահատկություններով պայմանվորված՝ դուք այն համարում եք անհրաժեշտություն՝ սեփական ինքնագնահատականը պահպանելու համար: Այդ դեպքում դա արդեն ոչ թե խղճահարություն է , այլ արհամարհանք և գերազանցություն: Խղճահարությունը և արհամարհանքը պետք է տարբերակել, վերջինից ավելի լավ է խուսափել:


Ու՞մ տեղյակ պահել ախտորոշման մասին


Հնարավոր է, այդ հարցերը պետք է ուղղել հենց հիվանդին, եթե հարազատները հանկարծ անհանգստացել են այդ կապակցությամբ: Կիսվել արդյոք ախտորոշմամբ, պատմել նրա մասին. սրանք այն հարցերն են, որոնք չեն հանդիսանում հիվանդության ուղղակի հետևանք: Սակայն հիվանդության հետ դրանք արդիականացվում են:


Միայն հիվանդը իրավունք ունի որոշել, ինչպես վարվել սեփական անձի մասին տեղեկատվությամբ, պատրաստ է արդյոք նա իր խնդիրների մասին ուրիշներին հայտնել: Դա պայմանավորված է մինչև հիվանդության առաջացումը մարդու և նրան  շրջապատողների միջև հարաբերություններով:
Եթե, ամեն դեպքում, այս խնդիրը բարդանում է, ապա օգնության կարող են հասնել հոգեբանները:  Նրանք պատրաստ են պարզել բոլոր բարդությունները, հնարավոր պատճառները և այս կամ այն որոշումների հնարավոր հետևանքները: Հավատացյալները օգնության համար կարող են հոգևորականին դիմել:
Նման հարցեր են առաջանում նաև այն դեպքում, երբ ընտանիքում երեխա կա:


Երեխաների հետ անպայման պետք է խոսել ախտորոշման մասին, այլապես նրանք կստեղծեն սեփական պատկերացումները հարազատների հիվանդության մասին: Ահավոր է, երբ երեխաները սկսում են իրենց մեղավոր զգալ ինչ-որ մեկի քաղցկեղի համար:


Ամեն ինչում սեփական մեղքը տեսնելու հակումը ընդհանրապես բնորոշ է մանկական հասակին: Այդ պատճառով շատ կարևոր է երեխային լուսավորել իրավիճակի առումով (հաշվի առնելով նրա տարիքը) և հասկացնել, որ նա ոչ մի կերպ մեղավոր չի մեծահասակների հիվանդության առումով և չի կարող լինել:
Միևնույն ժամանակ հիշեք, երեխաները զգայուն են և զգացմունքային:  Նրանք կարող են վախենալ, տխրել և նույնիսկ զայրանալ: Երեխային բացատրեք, որ նրա ցանկացած զգացմունք նման իրավիճակում հնարավոր է :  Նրան հնարավորություն տվեք արտահայտել իր ապրումները, խրախուսեք անկեղծությունը, սակայն մի պնդեք զրույցին, եթե զգում եք, որ այն տեղին չէ:


Ինչո՞վ է հղի խնդիրը լռության մատնելը


Լռությունը միշտ հղի է մարդկանց միմյանց նկատմամբ օտարմամբ: Եթե այնպիսի տեսք ընդունենք, կարծես ոչինչ տեղի չի ունենում, հնարավոր է բաց թողնվի վերջին ժամանակաշրջանը (հնարավոր է նույնիսկ, վերջին օրերը) ամենակարևոր բաներն ասելու, ամենակարևոր գործերն իրականացնելու, ամենակարևոր զգացմունքները վերապրելու համար:


Հնարավոր է էլ երբեք չհասցնեք մարդուն ասել Ձեր սիրո մասին կամ ցույց տալ այն: Հնարավոր է էլ երբեք չհասցնեք վերջին օրերն ապրել այնպես, ինչպես իսկապես կցանականայիք ապրել:


Էլ ինչի՞ն պատրաստվել


Հնարավոր են բարդություններ առաջանան ախտորոշման, բուժման, հիվանդանոցից դուրս գրման, աշխատանքի վերադարձման, հիվանդության հնարավոր կրկնության փուլերում: Դրա համար անհրաժեշտ է սեփական անձին հաշվետվություն տալ:


Ինչպես վկայում են նրանք, ովքեր բուժում են անցել կամ անցնում են, ամենաբարդը ինքնազգացողությունն է: Մարդիկ իրենց զգում են «ոչ այնպիսին , ինչպես առաջ», «ոչ ճիշտ»: Սակայն եթե մի մասին դժվար է հարմարվել բուժումից, վիրահատությունից, քիմիաբուժությունից հետո իր տեսքին, ապա մյուսները չեն կարողանում ազատվել հոգնածության, վախի, անհայտության զգացումից: Դա կարող է ագրեսիա առաջացնել և նույնիսկ բերել ընկճախտի: 


Հիվանդության և նրա բուժման հետևանքները հաճախ կարող են լինել տրամադրության կտրուկ փոփոխությունը, բարձր ակտիվությունը, որը կարող է փոխարինվել լրիվ անտարբերությամբ և ցանկացած բանի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ:  Կարևոր է սա իմանալ սեփական անձի և հարազատների մասին, և չամաչել դիմել օնկոհոգեբույժներին՝ որակավորված օգնության համար:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր