Նորություններ
Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է
Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է
26.06.2017

Հայ-իրանական գործարար համագործակցության շրջանակներում մեկ տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և իրանական «Վարան Փարթ Դարման»  ընկերության կողմից կնքված համագործակցության հուշագիրը տվեց իր արդյունքները: Այսօր արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում CLINAC iX գերժամանակակից համակարգ կա, որի շահագործումը մեծապես կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը:

Իրանական «Վարան Փարթ Դարման» ընկերության տնօրեն Դոկտոր Մոհամմադ Շահրամի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս հուշագիրը սկիզբ դրեց 2 կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է«Մեկ տարի առաջ մենք փորձեցինք լավ համագործակցություն ծավալել, ինչն էլ առիթ դարձավ բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման և գիտահետազոտական գործունեության զարգացման: Ստեղծվեց «IRA Medical Group» հայ-իրանական կազմակերպությունը, որի շրջանակում էլ հնարավոր եղավ ծրագրի առաջին փուլում ունենալ 2 մլն 400 հազար եվրո արժողության  CLINAC iX էլէկտրոնների գծային արագացուցիչը: Վստահ եմ՝ այստեղի բժիշկներն իրենց բարձր գիտելիքներով ու պատրաստվածությամբ, և այս  սարքի տեխնոլոգիական հնարավորություններով շատ մեծ քայլեր կձեռնարկեն քաղցկեղի դեմ պայքարում»,- ասաց Դոկտոր Մոհամմադ Շահրամին:

 

Իսկ ՀՀ ԱՆ Վ. Ա.  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան էլ, համաձայնելով Դոկտոր Մոհամմադ Շահրամի հետ, տեղեկացրեց, որ տարածաշրջանում Հայաստանում CLINAC iX գերժամանակակից սարքով բուժումը ամենամատչելի է լինելու:

«Այսօր կարող եմ վստահ հայտարարել, որ ի շնորհիվ «IRA Medical Group»-ի տնօրինության, հիմնադիրների՝ իրանական, մեր մոսկվայաբնակ հայրենակիցների, որոշում է կայացվել, որ Հայաստանում պետք է բուժումը լինի ամենամատչելին: Բոլորս գիտենք, որ քաղցկեղը բավականին լուրջ սոցիալական խնդիր է, առավել ևս մեր հանրապետությունում, բայց համատեղ գործունեություն ու մոտեցումներով արդյունքների կհասնենք: Վստահ եմ՝ մեր քաղաքացիները ճառագայթային բուժման համար այլևս ՀՀ-ից չեն մեկնի արտերկիր: Երեք ամիս հետո սարքը վերջնականապես տեղադրված կլինի»,- ավելացրեց Տանանյանը:

 

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է

 

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է


Ճառագայթային բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանն էլ մանրամասնեց սարքի հնարավորությունները: Նրա խոսքով՝ ամերիկյան CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է:

«Այն թույլ է տալիս մաքսիմալ չափ պաշտպանել ուռուցքի շրջակա առողջ հյուսվածքներն՝ առավելագույն ճառագայթում տալով հենց ուռուցքին: Մաքսիմալ արդյունք՝ հնարավորինս քիչ կողմնակի երևույթներով»,- ներկայացրեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ հենց նման բուժման համար էին շատերը մեկնում արտերկիր:

 

«Վարան Փարթ Դարման» ընկերությանն Իրանում ու տարածաշրջանում առաջատարն է ճառագայթային բուժման և ճառագայթային սարքավորումների ներկրման ոլորտում:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր