Նորություններ
Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են
Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են
28.06.2017

Այսօր ուռուցքաբանության ազգային կենտրոնում սկսվեցին անցած շաբաթ ներկրված Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները։

 

Սարքի մոնտաժման առանցքային փուլերից է նրա հիմնահենքի (base-frame) տեղակայումը, ինչի համար Հայաստան են ժամանել Վարիան ընկերության ռուսաստանյան և գերմանական ներկայացուցչությունների առաջատար մասնագետները։

 

Բարձր գնահատելով սարքի տեղակայման համար նախատեսված տարածքների նախապատրաստությունը, արտերկրյա ինժեներները հայ մասնագետների, ՈՒԱԿ-ի տնօրինության և անձնակազմի հետ միացյալ ջանքերով հաջողությամբ իրագործեցին շուրջ 2 տոննա կշռող հիմնահենքի տեղադրման և բետոնային ամրացման աշխատանքները։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել ճառագայթային բուժման բարձր-ճշգրիտ մի շարք նորագույն մոտեցումներ։


Սա թույլ կտա Հայաստանում էլ ավելի բարձրացնել ռադիոթերապևտիկ ծառայությունների որակը և հասանելիությունը։

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր