Նորություններ
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ
7  խորհուրդ մելանոմայի վերաբերյալ
13.07.2017

1. Ի՞նչ է մելանոման

Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է մելանոցիտներից, որոնք պատասխանատու են մելանին գունանյութի արտադրության համար: Այն սկզբում դրսևորվում է խալի ձևով, պիգմենտային բծերի, մաշկի գոյացությունների (նևուսներ) ձևով: Հատկապես վտանգավոր են այն խալերը, որոնք  առաջանում են հասուն տարիքում:

Կանանց մոտ ախտանիշները հաճախ արտահայտվում են կրծքերի և ոտքերի վրա, տղամարդկանց մոտ՝ ձեռքերի, կրծքի, մեջքի վրա: Ըստ վիճակագրության, գոյացությունները կարող են առաջանալ ոչ միայն մաշկի վրա, այլ նաև աչքի, ուղեղի թաղանթի, քթի լորձաթաղանթի վրա, բերանի խոռոչում, հեշտոցում, ուղիղ աղիքում:

2. Հատկապես ու՞մ է սպառնում մելանոման
 

  • 70-ից բարձր տարիքի մարդկանց,
  • բաց, գրեթե սպիտակ մաշկ ունեցող մարդկանց, ում մոտ ի սկզբանե մաշկում մելանին գունանյութի պարունակությունը քիչ է,
  • նրանց, ովքեր ունեն գենետիկորեն պայմանավորված կարմիր մազեր և պեպեններ,
  • նրանց հարազատներին և երեխաներին, ում ազգակիցների մոտ եղել են մաշկային հիվանդություններ,  քաղցկեղ, մելանոմա,
  • մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր ունեցող մարդկանց (եթե խալերի քանակը 50-ից ավելի է, արդեն վտանգավոր է),
  • նրանց, ում մարմնի վրա կան  պիգմենտային բծեր, նևուսներ (բնածին բծեր): Սակայն, եթե այդ տեղում մազեր են աճում, ապա մաշկի այդ հատվածը չարորակ ձևի չի վերածվում,
  • նրանց, ովքեր ունեցել են մաշկի այրվածք: Այրվածքի վաղեմությունը նշանակություն չունի:


3. Ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ
 

  • օրվա ընթացքում արևի տակ հարկ է գտնվել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 16-ից հետո, քանի որ ամենավտանգավոր ժամանակահատվածն է, երբ արևը զենիթում է,
  • արևայրուք ընդունել պաշտպանիչ քսուկներով և լողանալ գլխարկով,
  • մազերը կտրել, մատնահարդարում և ոտնահարդարում իրականացնել միայն մասնագիտացված սրահներում, որոնք արտոնագիր ունեն,
  • մարմնի դաջվածքներ և ականջների դակում իրականացնել միայն տարվա ցուրտ եղանակին:


4. Ինչպե՞ս ճանաչել մելանոման
 

  • վտանգ է, երբ խալերը կամ պիգմենտային բծերը սկսում են փոխել իրենց ձևը, չափը և գույնը,
  • գոյացության տրամագիծն ավելի քան 5 մմ է,
  • խալն անհարթ եզրեր ունի,
  • եթե նախկին հարթ բծերը հանկարծ սկսում են դառնալ ծավալային,
  • պարբերաբար առաջանում է արյունահոսություն, այրոց, գոյացության մակերեսին ձևավորում են կեղևներ:


5. Եթե առաջանում են մելանոմայի մետաստազներ, ապա.
 

  • առաջանում են մշտական գլխացավեր,
  • առաջանում են ենթամաշկային կարծրացումներ,
  • քրոնիկական հազ է սկսվում,
  • ավշային հանգույցները մեծանում են,
  • առանց տեսանելի պատճառների սկսվում է քաշի արագ կորուստ:

 

6. Ինչպե՞ս բուժել մելանոման

Մաշկի գոյացության ցանկացած փոփոխություն պետք է ցույց տալ բժշկին: Սովորաբար բժիշկները կասկածելի նորագոյացությունները հեռացնում են՝ չսպասելով նրանց չարորակի վերածվելուն: Այն իրակացվում է երեք եղանակով.

 

  • վիրահատական ,
  • լազերային,
  • ռադիոալիքային:


7. Կարելի՞ է ապրել մելանոմայով

Մելանոմայի դեպքում կանխատեսումը պայմանավորված է ուռուցքի զարգացման աստիճանով և նրա հայտնաբերման վաղեմությամբ: Վաղ շրջանում հիվանդությունը բուժումն առավել արդյունավետ է: Հիվանդության I և II փուլերում հիվանդների ապրելիությունը բուժումից հետո կարող է հասնել 85%:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր