Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում հայ-գերմանական համատեղ կլինիկական հետազոտություն կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման ոլորտում
Առաջին անգամ  Հայաստանում հայ-գերմանական համատեղ կլինիկական հետազոտություն կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման ոլորտում
15.08.2017

Ամբողջ աշխարհում կլինիկական հետազոտությունները համարվում են պացիենտներին նորագույն բուժական մոտեցումներ առաջարկող հիմնական ծրագրեր։ Նորարարական բուժամիջոցները պացիենտների համար հասանելի դարձնելուց բացի, կլինիկական հետազոտական ծրագրերը հաճախ հավելյալ հնարավորություններ և հեռանկարներ են ստեղծում ավանդականորեն անբուժելի համարվող մի շարք հիվանդություններով տառապող պացիենտների համար։ Միաժամանակ, կլինիկական հետազոտությունների շրջանակներում կատարվող ախտորոշիչ-բուժական միջոցառումները սովորաբար կատարվում են անվճար հիմունքներով, ինչը իրական հնարավորություն է ընդձեռում սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող պացիենտներին ստանալ որակյալ, առաջադեմ բուժօգնություն լավագույն բժիշկ-գիտնականների կողմից։


Գերմանական BRIU GmbH ընկերության աջակցությամբ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս տարվա ապրիլին մեկնարկել է երկրորդ փուլի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն, որի շրջանակներում կրծքագեղձի տարածուն և մետաստատիկ քաղցկեղով հիվանդներին առաջարկվում է ժամանակակից դեղորայքային բուժման նոր մոտեցում։ Ծրագիրը նպատակ ունի կրծքագեղձի տարածուն և մետաստատիկ քաղցկեղով 150 պացիենտների մոտ գնահատել գերմանական արտադրության նոր դեղամիջոցի առավելությունները ստանդարտ քիմիաթերապիայի հետ զուգակցված կիրառելիս։ Ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են շուրջ 70 պացիենտներ, որոնց զգալի մասը հաջողությամբ՝ առանց էական կողմնակի երևույթների, ավարտել է եռամսյա բուժման կուրսը. ընթացքի մեջ է նաև նոր պացիենտների ընդգրկումը բժիշկ-գիտնականների թիմի կողմից։ Գիտահետազոտական ծրագիրը հաջողությամբ անցել է ՀՀ Դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Էթիկայի հանձնաժողովի փորձաքննությունը և պաշտոնապես թույլատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Այն նաև գրանցված է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների clinicaltrials.gov հեղինակավոր ծառայությունում (NCT03072992)։


Ծրագրին մասնակցելը պացիենտների համար ունի մի շարք առավելություններ, մասնավորապես`


1.    բուժման համար անհրաժեշտ դեղորայքը, մասնավորապես՝ Պակլիտաքսել թանկարժեք քիմիապրեպարատը պացիենտները ստանում են բացառապես անվճար։


2.    բոլոր ախտորոշիչ այդ թվում՝ հետազոտության շրջանակներում նախատեսված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են անվճար


3.    հետազոտության առարկա հանդիսացող բուժական մոտեցումը մեծ հավանականությամբ կարող է լինել ավելի արդյունավետ, քան ստանդարտ բուժումը։

 

4.    հավանական է, որ նոր բուժական մոտեցումն ուղեկցվի ավելի քիչ կողմնակի էազդեցություններով, քան ստանդարտ քիմիաթերապիան։

 

Կլինիկական գիտահետազոտական աշխատանքներում սովորաբար ընդգրկվում են լավագույն մասնագետները:


Այս ծրագրի մասնակցելու թեկնածուներն են կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով հիվանդ կանայք:


Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի պոլիկլինիկա:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր