Նորություններ
Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն իրականացվում է նոր կարգով
Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն իրականացվում է նոր կարգով
03.10.2017

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:


Ինձպես Արմենպրես - ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապահովագրության պայմանագրեր կնքվել են Հայաստանում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ՌԵՍՈ», «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»:


Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի,շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:


Արդյունքում, այսուհետ շահառուներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները կստանան առանց հերթագրումների և խոչնդոտների: Բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել շահառուն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկից: Դրա համար անհրաժեշտ է այցելել ընտրած կազմակերպություն, հայտնել, որ հանդիսանում է սոցփաթեթի շահառու և ներկայացնել անփը հաստատող փաստաթուղթ:

Գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար և հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահությաննախարարության պաշտոնական կայքի «Սոցիալական թաթեթ» դարանում https:||moh.am|#1|105:

Լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը 80-03 հեռախոսահամարով:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր