Նորություններ
Ամերիկահայ վիրաբույժ Արթուր Հակոբի Սալիբյանը կրկին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում է
Ամերիկահայ վիրաբույժ Արթուր Հակոբի Սալիբյանը կրկին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում է
05.10.2017

 

 

Հոկտեմբերի 3-ից 20-ը ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիական բաժանմունքում հայտնի ամերիկահայ վիրաբույժ Արթուր Հակոբի Սալիբյանի կողմից կատարվում են  կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ), օնկոպլաստիկ վիրահատություններ. կրծքագեղձի քաղցկեղի բուժում՝ հեռացում միաժամանակյա պլաստիկայով: Կվիրահատվեն նաև կանայք, որոնց կրծքագեղձը հեռացվել է նախկինում. հեռացված կրծքագեղձի վերականգնում ինչպես մարմնի սեփական հյուսվածքներից, այնպես էլ իմպլանտների կամ էկսպանդերների կիրառմամբ:


Վիրահատության համար անհրաժեշտ սիլիկոնե իմպլանտները և էքսպանդերները բարեգործական հիմունքներով տրամադրվում են անվճար:
Իրականացվում են նաև վիրահատություններ, որոնց դեպքում կուրծքը հեռացվում է ենթամաշկային եղանակով, այսինքն՝ պահպանվում են և՛ մաշկը և՛ պտուկը, որին անմիջապես հաջորդում է պլաստիկ վիրահատությունը:


Բժիշկ Սալիբյանի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդօրինակել կրծքագեղձի օնկօպլաստիկայի ամերիկյան փորձը և զարգացնել այն մեր կենտրոնում: 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր