Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք
Հայրապետյան Լիդիա Գեորգիի

Հայրապետյան Լիդիա Գեորգիի

ուռուցքաբան

Գիտական աստիճանը  բ.գ.դ.
Կոչումը պրոֆեսոր
Պաշտոնը բաժանմունքի վարիչ



 

 

 



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

 

1969 Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1969-1972 Աշխատել է ք.Լենինականի օնկոդիսպանսերում որպես ռադիոլոգիական բաժանմունքի վարիչ:
1970–1971 Լենինգրադի ԲՎՊԻ-ում 5 ամիս տևողությամբ անցել է օրդինատուրա` «կլինիկական ուռուցքաբանություն և ռադիոլոգիա» մասնագիտությամբ:
1972-ից ՀՀ ԱՆ  ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ԱԳԻ-ում աշխատել է որպես բժիշկ-ուռուցքաբան:
1975-1977 ժամանակահատվածում անցել է ասպիրանտուրա ք. Օբնինսկի ԲՌԻ-ում և պաշտպանել է թեկնածուական թեզը (բ.գ.թ.):
1977-ից Աշխատել է Ռադիոլոգիայի և Ուռուցքաբանության  ԱԳԻ-ի  քիմիաթերապիայի բաժանմունքում:
1991-ից Ղեկավարում է ՀՀԱՆ ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը: Նույն թվականին պաշտպանել է դոկտորական աստիճան և ստացել է պրոֆեսորի կոչում (դոկտորական աշխատանքը կատարվել է  համատեղ` ՌՖ ԲԳԱ ՌՈւԳԿ, պրոֆ. Վ.Ա. Գորբունովա):
2003-ից Մ. Հերացու անվ. ԵրՊԲ համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր է (ամբիոնի վարիչ ՀՀԳԱ-ի ակադեմիկոս, պրոֆեսոր Հ.Մ. Գալստյան):
2001-ից ԵրՊԲ համալսարանի թեկնածուական աստիճանների շնորհման «մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտացված խորհորդի անդամ է: Արյան փոխներարկման և հեմոտոլոգիայի ԱԳԻ-ի գիտական խորհրդի անդամ է և պետության կողմից ֆինանսավորվող ԳՀԱ-ի մասնակից:
2014-ից Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի  իսկական անդամ է (Հայաստանի մասնաճյուղ) և բարձր որակաորման բժիշկ: Լ.Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ իրականացվել են գիտական և կլինիկական հետազոտոտություններ (հետազոտման II փուլ) նոր ցիտոստատիկների (առանոզա, նիտրուլլին, ցիկլոպլատամ) կիրառմամբ: Բաժանմունքում  մշակվում և ներդրվում են բուժման նորագույն սխեմաներ, ցիտոստատիկների, անտիանգիոգենների և  իմունոմոդուլյատորների ընդգրկմամբ:
xxxxxxxxxxx  

Լ.Գ. Հայրապետյանը հեղինակ է 119 տպագրված գիտական աշխատանքների, այդ թվում 1 մոնոգրաֆիայի: Թեկնածուական աշխատանքների ղեկավար է` 1 ավարտված (Լ.Ն Նանյան) և 1 անավարտ (Ա.Գ. Թադևոսյան):


Մասնակից է բազմաթիվ գիտական կոնֆերանսների, կոնգրեսների, կլոր սեղանների` ESMO, ASCO (Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Ուզբեկստան, Ղազաղստան, Վրաստան):

Լուրեր, հայտարարություններ
Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 13.07.2018

Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց...

Քաղցկեղի «աշխարհագրությունը» 02.07.2018

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Պրոֆ. Ա. Հ. Տանանյան և Թ. Շ. Սաղաթելյան. Ոլորտի մասնագետները՝ Հայաստանում ճառագայթային բուժման մասին 27.06.2018

Կարելի է լսել կարծիքներ, որ ՀՀ–ում չկան ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի որակյալ մասնագետներ․․․ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը...

Հաճախ տրվող հարցեր