Նորություններ
Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք
Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք
08.07.2015

Միջուկային բժշկությունը բժշկության ճյուղ է, որն օգտագործում է ռադիոիզոտոպներ` բուժման և ախտորոշման նպատակներով:


Այն օգտագործվում է բժշկության տարբեր ոլորտներում, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության:

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջուկային բժշկության բաժանմունքը, որի ղեկավարն է պրոֆեսոր Ս.Կ. Քարամյանը, գործում է 2011 թվականից: Բաժանմունքը համալրված է «Մեդիսո» ընկերության 2 ալիքափոխ (детектор) գամմա-կամերայով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մարդու օրգան-համակարգի մեջ ինդիկատորի տեղաբաշխման շերտավոր նկար` եռաշերտ (3D) պատկերի հետագա վերականգնմամբ (трехмерное изображение):

 

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք   Վ.Ա.Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք   Վ.Ա.Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք

 

Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում հիվանդի վրա նվազագույն ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում ախտորոշել օրգան-համակարգերի ախտահարումը վաղ փուլերում: Նման հետազոտություններ Հայաստանում կատարում են եզակի կենտրոններում, իսկ, հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այս սարքը ամենաժամանակակիցն է Հայաստանում: Այս բաժանմունքում հիմնականում կատարվում են ոսկրային համակարգի, երիկամների, վահանաձև գեղձի հետազոտություններ (սցինտիգրաֆիա):
 
Բաժանմունքի բժիշկ, միջուկային բժշկության մասնագետ`
Ն. Ռ. Հարությունյան

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր