Նորություններ
Կրծքագեղձի օնկոպլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության զարգացումը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում
Կրծքագեղձի օնկոպլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության զարգացումը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում
19.10.2017

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում օրերս կազմակերպվել էր վիրաբույժների կլոր սեղան-քննարկում կրծքագեղձի ժամանակակից օնկոպլաստիկայի և ռեկոնստրուկցիայի վերաբերյալ:


Կրծքագեղձը դարեր ի վեր ասոցացվել է կանացիության և մայրության հետ: Այնպես որ, կրծքագեղձի կորուստը մեծ հոգեբանական հարված է կնոջ համար ցանկացած տարիքում: Այդ իսկ պատճառով ՈւԱԿ-ում մեծ նշանակություն են տալիս վիրաբուժության այս ոլորտի զարգացմանը մեր կենտրոնում:

 

ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյան 


Քննարկմանը ներկա էր ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը: Բժիշկը տարին երկու անգամ այցելում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն և կենտրոնի բժիշկների հետ համատեղ կատարում կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ: Պարոն Սալիբյանն իր այցով մասնագիտական փորձն է փոխանցում մեր բժիշկներին: Տեղեկացնենք, որ բժիշկ Սալիբյանը ԱՄՆ-ում  իր կողմից հիմնել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է ամեն կերպ սատարել Հայաստանում օնկովիրաբուժության այս ոլորտի զարգացմանը:


Հայաստան այցելելիս բժիշկը մեր հիվանդներին իր բարեգործական աջակցությունն է ցուցաբերում՝ անվճար տրամադրելով տարբեր տեսակի իմպլանտներ եւ էքսպանդերներ:


«Կլոր սեղանը» վարում էր ՈՒԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Ա. Տանանյանը, ով չէր թակցնում այն փաստը, որ կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժության զարգացումը կենտրոնի մի շարք ամբիցիոզ նախագծերից մեկն է: Կլոր սեղանի ընթացքում եղան քննարկումներ այս ոլորտի առկա խնդիրների ու խոչընդոտների և ապագա անելիքների շուրջ, ինչպես նաեւ պարոն Սալիբյանը մեր բժիշկների անցած ուղու մասին իր գնահատականն ու կարծիքը ներկայացրեց:

 

   

 

 


«Կլոր սեղանին» զեկույցով ելույթ ունեցան կենտրոնի ուռուցքաբաններ, կրծքագեղձի վիրաբույժներ՝ Արթուր Ավետիսյանը և Մհեր Կոստանյանը: Բժիշկները ներկայացրեցին իրենց փորձը, ներկայացրեցին տարբեր տեսակետներ և տարբեր մոտեցումների առավելություններն ու թերությունները:


Պարոն Սալիբյանը իր խոսքում ասեց, որ ողջունելի է այն, որ տեղի բժիշկներն անվճար վիրահատություններ են իրականացնում, կամ հիվանդները սիմվոլիկ գումար են վճարում կենտրոնին նման վիրահատությունների դիմաց: Նման վիրահատությունները աշխարհում շատ թանկ են: Կենտրոնի բժիշկները այսօր ինքնուրույն կատարում են կրծքագեղի ռեկոնստրուկցիա, որը շատ ողջունելի է: Հայաստանում առաջին վիրահատութունն իրականացվել է չորս տարի առաջ, երբ իմ այցի շրջանակում վիրահատվեց 1-2 հիվանդ, մինչդեռ վերջին տարիներին Հայաստան իմ յուրաքանչյուր այցի շրջանակում կատարում ենք շուրջ 30 վիրահատություն: Այս վիրահատությունների ընթացքում անվճար իմպլանտներ տրամադրելիս առվելությունը տալիս ենք այն կանանց,  ովքեր սոցիալապես անապահով են:


Քննարկման ընթցքում խոսվեց նաև ապագայում նոր վիրահատական մեթոդների ներդրման շուրջ, որոնք նույնպես ցանկալի է կազմակերպել Հայաստանում

 

   

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր