Նորություններ
Շուտով ՈՒԱԿ-ը կհամալրվի ևս մեկ բացառիկ սարքավորումով
Շուտով ՈՒԱԿ-ը կհամալրվի ևս մեկ բացառիկ սարքավորումով
02.11.2017

Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնն առաջին անգամ Հայաստանում շուտով  կգործարկի  Ամերիկյան արտադրության՝ Ventana BenchMark – HT սարքը: Այն հնարավորություն կտա ավտոմատացված համակարգով կատարել իմունահիստոքիմիական հետազոտությունններ և կապահովի գրեթե 100% արդյունք: 

 

BenchMark – HT բազմաֆունկցիոնալությունը հնարավորություն կտա իրականացնել մի քանի հյուսվածքների հետազոտություն շատ կարճ ժամանակահատվածում (2 ժամում և միմյանցից անկախ): BenchMark-HT սարքի ծրագրավորումը թույլ կտա վերլուծել օպերացիոն համակարգում հյուսվածքների քանակը և կվերահսկի յուրաքանչյուր հյուսվածաբանական պատրաստուկի ժամկետը:

 

Սարքը քաղցկեղի ախտորոշման համար երաշխավորում է օպերատիվություն, հետազոտությունների ճշգրտություն, նախատեսված է ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական փուլերի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր