Նորություններ
Այժմ ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով, ընդամենը 5-10 րոպեում
Այժմ  ՈՒԱԿ-ում գաստրոստոմիա վիրահատական միջամտությունն` էնդոսկոպիկ եղանակով,  ընդամենը 5-10 րոպեում
06.11.2017

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակի և որովայնի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գ.Ա. Համբարձումյանը և էնդոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Ա.Հ. Նիկողոսյանն էնդոսկոպիկ եղանակով իրականացրեցին հերթական պունկցիոն գաստրոստոմիան:  Սովորաբար, նման վիրահատություններ իրականացվում են այն հիվանդների մոտ, ովքեր ունեն բնական ճանապարհով սնվելու խնդիր: Եթե նախկինում այս վիրահատությունը տևում էր   1 ժամ և ավելի, ապա այժմ այն տևում է ընդամենը 5-10 րոպե` առանց որովայնահատման, և հիվանդը նույն օրը կարող է  դուրս գրվել հիվանդանոցից:


Գաստրոստոմիան ցուցված է մի շարք հիվանդությունների ժամանակ, որոնք բերում են բնական ճանապարհով սնվելու խիստ դժվարացման, ինչպես, օրինակ, մարսողական համակարգի վերին հատվածի  ուռուցքային ախտահարումները, հետինսուլտային փուլում և գանգուղեղային տրավմայով վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ, ովքեր  երկարատև սնուցման և վերականգնման կարիք ունեն:


Նման դեպքերում, սովորաբար, որովայնահատումով ստամոքում տեղադրվում էր խողովակ, այնուհետև ներարկիչներով կամ հատուկ ձագարների միջոցով սնունդը ներարկվում էր ստամոքս և ապահովում սնուցումը: Այժմ ՈւԱԿ-ում էնդոսկոպիկ եղանակով գաստրոսկոպիայի ժամանակ պունկցիայով ստամոքսում տեղադրվում է գաստրոստոմիկ խողովակ, որը հիվանդին ապահովում է աղեստամոքսային համակարգով էնտերալ սնուցում:


Գաստրոստոման կարող է նախատեսված լինել  ինչպես հետագա ամբողջ կյանքի ընթացքում սնուցումն ապահովելու համար, այնպես էլ` տեղադրվել ժամանակավոր: Նման դեպքերում հիմնական հիվանդության բուժումից հետո գաստրոստոմիկ խողովակը հեռացվում է և վերականգնվում է հիվանդի նորմալ ֆիզիոլոգիական սնուցման ուղին:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր