Պացիենտների համարԲուժում
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան
25.08.2015

Քիմիաթերապիան չարորակ ուռուցքների բուժման եղանակ է, որն  իրականացվում է քիմիաթերապևտիկ հատուկ դեղամիջոցների կիրառմամբ: Ամբողջ աշխարհում կլինիկական պրակտիկայում կիրառվում են 100-ից ավելի հակաքաղցկեղային դեղեր: Քիմիաթերապիայի հիմքում ընկած է քիմիական դեղն արյան շրջանառության միջոցով ուռուցքին հասցնելը: Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ` կախված իր ձևաբանական, կենսաբանական հատկություններից, ունի հստակ ցուցված քիմիաթերապևտիկ դեղերի խումբ: Քաղցկեղով հիվանդների բուժման տակտիկայում քիմիաթերապիան զբաղեցնում է ոչ պակաս կարևոր դեր, քան մյուս հայտնի միջոցները` վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան:

 

Ինդուկցիոն, նեոադյուվանտ (նախավիրահատական), ադյուվանտ (հետվիրահատական), պալիատիվ (ամոքիչ և հիվանդի կյանքի որակի բարձրացմանն ուղղված) քիմիաթերապիաներից  յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերը հիվանդի բուժման պլանում: Հակաքաղցկեղային դեղամիջոցներով բուժման արդյունավետության հիմնական գնահատականը հիվանդի ապրելիության ժամկետներն ու ուռուցքային գործընթացի դինամիկան է (օրինակ` ուռուցքի չափերի փոփոխությունը): Գոյություն ունեն քիմիաթերապիայի արդյունավետության գնահատման  միջազգային չափորոշիչներ: Օրինակ՝ RECIST-ը (Response Evaluation Criteria  In  Solid Tumors) թույլ է տալիս գնահատել քիմիաթերապիայի արդյունավետությունը սոլիդ ուռուցքների բուժման ժամանակ, որտեղ գնահատականը կարող է ենթադրել ամբողջական արդյունք, մասնակի արդյունք, ստաբիլիզացիա, պրոգրեսիա (հիվանդության առաջընթաց): Քիմիաթերապիայի ժամանակ կարող է կիրառվել ինչպես մեկ դեղ, այնպես էլ մի քանի դեղերի համակցում: Դեղերի տեսակները, դեղաչափերը, բուժման սխեմաները, կուրսերի քանակն ու ինտերվալները մշակված  են  միջազգային կլինիկական փորձի հիման վրա և ընդգրկված են միջազգային ուղեցույցներում (NCCN, ESMO ASCO  և այլն),  որոնցով առաջնորդվում են աշխարհի բոլոր ուռուցքաբանները: Այս մոտեցումն ընդունված է նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Գոյություն ունեն քիմիապրեպարատների նկատմամբ չարորակ ուռուցքների զգայուն և պակաս զգայուն տեսակներ: Ամբողջ աշխարհում ուռուցքաբանության ոլորտում սկսել է լայն տարածում գտնել անհատականացված բժշկությունը (յուրաքանչյուր հիվանդին՝ անհատական մոտեցում): Այսինքն, հատուկ հետազոտությունների շնորհիվ պարզ է դառնում` տվյալ հիվանդության ժամանակ տվյալ հիվանդի դեպքում արդյունավե±տ է արդյոք տվյալ դեղը: Այս մոտեցումը կոչվում է թիրախային թերապիա և բարձրացնում է անհատական բուժման արդյունավետությունը:


Տարբերակում են մոնոթերապիա. բուժում մեկ քիմիապրեպարատով, պոլիքիմիաթերապիա. երկու և ավելի քիմիապրեպարատերի կիրառմամբ` մեկ բուժական սխեմայում: Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում քիմիաթերապիան ինքնուրույն լիարժեք բուժման միջոց է (հեմոբլաստոզներ, սոլիդ ուռուցքների տարածված տեսակներ, մինչդեռ սոլիդ քաղցկեղի վաղ փուլերում քիմիաթերապիան կոմբինացված, համալիր բուժման  մի բաղադրիչն է):


Թիմիաթերապևտիկ բուժմանը բնորոշ են մի շարք կողմնակի երևույթներ՝ սրտխառնոց, փսխում, մազաթափություն, փորլուծություն, ջերմության բարձրացում, ցավեր, ընդհանուր թուլություն, գերհոգնածության զգացում, մաշկի փոփոխություններ, արյան ցուցանիշների ընկճում, լյարդի, երիկամների ֆունկցիայի խանգարումներ, սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ և այլն: Այս երևույթները, որպես կանոն, անցողիկ/ժամանակավոր են և նրանցից խուսափելու կամ դրանք մեղմացնելու նպատակով քիմիաթերապիային զուգահեռ  իրականացվում է, այսպես կոչված, ուղեկցող բուժում` բժշկի կողմից տրվում են նաև համապատասխան ցուցումներ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոն


Լուրեր, հայտարարություններ
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերի և լաբորանտների...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Հաճախ տրվող հարցեր