Նորություններ
ՈւԱԿ-ի պատվիրակությունը՝ կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի գլխավորությամբ Թեհրանում է
ՈւԱԿ-ի պատվիրակությունը՝  կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի գլխավորությամբ Թեհրանում է
30.11.2017

Իրանական Վարան Փարթո Դարման ընկերության հրավերով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի գլխավորությամբ, մասնակցում է 2017թ. նոյեմբերի 30 -ից դեկտեմբերի 2-ը Թեհրանում (Իրան) կայացող Արևմտյան Ասիայի ուռուցքաբանական կոնֆերանսին (West Asia Cancer Conference, WACC 2017):

 

Կոնֆերանսը կազմակերպված է շուրջ 16 երկրների միջազգային կառույցների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով և նվիրված է քաղցկեղի համաճարակաբանության, գիտական և կլինիկական ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Իրանի ուռուցքաբանական և ռադիոթերապևտիկ մասնագիտական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր