Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից համակարգ։

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան    Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան    Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան
     
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Ընդունարան   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ. Տեղեկատու

 

 

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք
Դիսպանսեր և պոլիկլինիկական  ծառայությունը ստեղծվել է 2000թ. սեպտեմբերի 1-ին: Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

 

2-վիրաբուժական,
էնդոկրինոլոգիական,
գինեկոլոգիական,
կրիոթերապևտիկ,
          ատամնաբուժական:


Միաժամանակ կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ: Դիսպանսեր և պոլիկլինիկական ծառայությունում  գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան   Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան


Գործունեությունը

 

Պոլիկլինիկայում կազմակերպվում է հիվանդների զննումը՝ախտորոշումը հաստատելու և բուժման հետագա մարտավարությունը պլանավորելու նպատակով, ինչպես նաև չարորակ ուռուցքներով հիվանդների դիսպանսեր հսկողությունը:
2000 թվականից առայսօր մատենավարական բաժնում առկա է  բարորակ, նախաուռուցքային և չարորակ ուռուցքներով հիվանդների մոտավորապես 100.000 ամբուլատոր քարտ: Դիսպանսեր և պոլիկլինիկական  բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդ: Բաժանմունքը համագործակցում է  տարբեր բժշկական  հաստատությունների, ինչպես նաև ԲՍՓՆ հետ՝ ներկայացնելով հիվանդի մասին տվյալներ:

 

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Դիսպանսեր և պոլիկլինիկական  ծառայություն

  Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Ն․ Հարությունյան

 

Բաժանմունքը ներկայում գործում է հետևյալ  կազմով.


Բաժանմունքի վարիչ. վիրաբույժ-ուռուցքաբան Հրայր Սամվելի Հակոբյան
Էլ. հասցե. Hrayr-h@mail.ru
Հեռ. +374 91 51 77 38


Բժիշկներ.


Բազիկյան Արա Կարապետի, տնօրենի խորհրդատու
Անտոնյան Վարուժան Քամերոնի, վիրաբույժ-ուռուցքաբան
Հարությունյան Նաիրա Ռոլանդի, վիրաբույժ-ուռուցքաբան
Մկրտչյան Նաիրա Սերգեյի, էնդոկրինոլոգ
Գրիգորյան Անահիտ Սլավիկի, մանկաբարձ-գինեկոլոգ
Բազիկյան Նելլի Արայի, ատամնաբույժ

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին 31.03.2020

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ...

Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը 26.03.2020

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Առողջապահության նախարարի հրամանով...

«Շնորհակալություն քեզ, կորոնավիրուս, որ մեզ ստիպեցիր վերագնահատել մեր կյանքը»․ քաղցկեղով հիվանդի ուղերձը 25.03.2020

Քաղցկեղով հիվանդ տղամարդը նամակ-ուղերձով դիմել է մեզ։ Ստորև ներկայացնում ենք այն։ Ես Գագոն եմ, վաթսունականներին, ավելի կոնկրետ 1961 թվականի մայիսի 6-ին ծնված, ութսունականներին «պոլիտեխնիկ» ավարտած։ Այդ ժամանակ․․․

Հաճախ տրվող հարցեր