Նորություններ
Արգանդի միոմայի բուժում առանց վիրահատության
Արգանդի միոմայի բուժում առանց վիրահատության
22.01.2018

ՈւԱԿ- ում` շուրջ երկու տարի, գործում է ինվազիվ ռադիոլոգիական ծառայություն,որը համարվում է ժամանակակից բժշկության ճյուղերից մեկը: Ներկայացնում ենք լայն տարածվածություն ունեցող հիվանդության ժամանակակից բուժման նոր տարբերակ:

 

Խոսքը` արգանդային զարկերակների էմբոլիզացիայի մասին է,որը իրենից ներկայացնում է քիչ վիրաբուժական ագրեսիա, միևնույն ժամանակ`բարձր բուժական էֆեկտիվություն ունեցող միջամտություն:Մեթոդը լայն կիրառվում է ամբողջ աշխարհում . ԱՄՆ 2006,ՌԴ 2012: Մեթոդի առավելությունը կայանում է նրանում,որ իրականացվում է առանց ընդհանուր անզգայացման,առանց կտրվածքի և օրգանի հեռացման:Արգանդային զարկերակների էմբոլիզացիան անփոխարինելի անեստեզիոլոգիական միջամտություն է, ինչպես նաև այլ հարակից ռիսկի գործոններ ունեցող պացիենտների մոտ:ՈւԱԿ ը` ունենալով առաջատար օնկոգինեկոլոլոգիական բաժանմունքներ և զարգացած դիագնոստիկ ծառայություն, էլ ավելի է բարձրացնում մատուցվող ծառայության որակը:

 

Միջամտությունը իրականացվում է ազդրային զարկերակային մուտքի միջոցով,առանց ընդհանուր անզգայացման,իրականացվում է միոմատոզ հանգույցը սնող անոթների խցանում` հատուկ մասնիկների միջոցով,որից հետո սկսվում է հանգույցի փոքրացում,միաժամանակ էմբոլիզացվում է նաև առկա մյուս հանգույցները:Հետվիրահատական շրջանը տևում է 3-4 օր: Եթե կա արյունահոսություն, ապա արդյունքը նկատվում է հենց վիրահատությունից հետո: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները պատրաստ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, տրամադրել ինվազիվ մասնագետի և գինեկոլոգի խորհրդատվություն:

 

Տիգրան Սամվելի Պողոսյան
Ինվազիվ սրտաբան, ինվազիվ ուռուցքաբան

Խորհրդատվության համար զանգահարել`

Բջջ` +374 55 48 05 49
          +374 91 48 05 49
Էլ.փոստ`[email protected]

www.oncology.am

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր