Նորություններ
Շագանակագեղձի քաղցկեղ. հիվանդության վաղ հայտնաբերման ու բուժման մեթոդները. մանրամասնում է Վարդան Առաքելյանը
Շագանակագեղձի քաղցկեղ. հիվանդության վաղ  հայտնաբերման  ու բուժման մեթոդները. մանրամասնում է Վարդան Առաքելյանը
25.01.2018

Ի՞նչ է իրենից ներկայացնում շագանակագեղձի քաղցկեղը, ինչպե՞ս է դրսևորվում, և ի՞նչ բուժում է ենթադրում:

 

Տղամարդկանց հիվանդությունների մեջ, թոքի քաղցկեղից հետո, երկրորդ տեղը գրավում է շագանակագեղձի քաղցկեղը: Շագանակագեղձի քաղցկեղի տարածվածությունն ավելանում է տարիքին զուգահեռ: Այսպես, եթե մինչև 50 տարեկան տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, ապա 50 տարեկանից հետո այն կտրուկ աճում է՝ 60 տարեկանում հասնելով 45- 50% -ի, իսկ 80 տարեկանում կազմում է 80%: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, հիվանդության վաղաժամ ախտորոշումը կարող է բերել հիվանդի լիակատար առողջացման: Շագանակագեղձի քաղցկեղը պատկանում է այն քաղցկեղների շարքին, որոնց ժամանակին ախտորոշելը թույլ է տալիս երկարեցնել կյանքի տևողությունը: Ախտորոշումն իրենից դժվարություն չի ներկայացնում, հաշվի առնելով շատ զգայուն և սպեցիֆիկ ուռուցքային մարկերի՝ PSA-ի առկայությունը: Մի քանի անհրաժեշտ հետազոտություններից (մատնային ռեկտալ քննություն, սոնոգրաֆիա, շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա, ՄՌՏ կամ ՀՇ- քննություն, ոսկրային համակարգի ռադիոիզոտոպային սցինտիգրաֆիա) հետո նշանակվում է համապատասխան բուժում՝ կախված ուռուցքի տարածվածությունից, տարիքից, ուռուցքի տեսակից։ Կարող է առաջարկվել վիրահատություն՝ շագանակագեղձի հեռացում, կամ բուժման այլ տարբերակներ՝ հորմոնային բուժում, ռադիոթերապիա և այլն:

 

Ո՞րոնք են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները:

 

Այս հիվանդության առաջացման պատճառները մի քանիսն են. Շատ կարևոր տեղ ունի ժառանգական գործոնը: Ապացուցված է, որ եթե ընտանիքում կան երկու կամ երեք արյունակից հարազատներ, ովքեր ևս ունեցել են այս հիվանդությունը (հայր, եղբայր), ապա քաղցկեղ ունենալու հավանականություը մոտ տասը անգամ ավելանում Է: Պատճառներից մյուսը հորմոնալ խանգարումներն են, երբ տարիքի հետ խախտվում է արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի փոխանակությունը: Մեծ է նաև սննդային գործոնի դերը. գոյություն ունի այպես կոչված արևմտյան արագ սնունդ (fast food), որը պարունակում է մեծ քանակությամբ կենդանական հավելումներ, սրանք նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը: Ապացուցվել է, որ սննդի մեջ որոշակի տարրեր, վիտամիններ կամ կենսաբանական հավելումներ պարունակող սննդամթերքի օգտագործումը նպաստում է շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելմանը կամ հետ զարգացմանը: Դրանցից են . վիտամին E-ն, լիկոպինը, որն իրենից ներկայացնում է կարոտինոիդ պիգմենտ և պայմանավորում է որոշ բույսերի պտուղների գույնը (տոմատներ, ձմերուկ, գուավա, վարդագույն թուրիջ); սելենը, որը գտնվում է հացահատիկներում, մսի, ձկան, ընտանի թռչունների մսի մեջ, կաթնամթերքում և այլն:

 

Որքանո՞վ է փոխվել հասարակության` բժշկին դիմելու մոտեցումը:

 

Ի տարբերություն Եվրոպական և Հյուսիսային Ամերիկայի երկրների, հետխորհրդային երկրներում, և մասնավորապես, մեր երկրում հաճախ ենք հանդիպում բարձիթողի դեպքերի՝ 3-4-րդ փուլերում: Հետագա բարդություններից խուսափելու համար հարկավոր է պաբերաբար դիմել բժշկի, թեպետ կարող ենք արձանագրել, որ վերջերս, հասարակությանը անընդատ հորդորելուց, բարձրաձայնելուց հետո մեծացել է օնկոլոգիական զգուշավորությունը: Կազմակերպվում են քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հետ կապված այսպես կոչված՝ սկրինինգային ծրագրեր, որոնք նպաստում են վաղ փուլերում հիվանդությոն հայտնաբերմանը և բուժմանը:

 

Վարդան Առաքելյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր