Նորություններ
Հիվանդության հյուսվածաբանական հաստատման նպատակով կատարվում է բիոպսիա` լապարոսկոպիկ եղանակով
Հիվանդության հյուսվածաբանական հաստատման նպատակով կատարվում է բիոպսիա` լապարոսկոպիկ եղանակով
30.01.2018

Հիվանդը` 47տ կին. դիմել է ՈՒԱԿ` գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի ստորին հատվածի ցավից: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ձվարանների ուռուցք, ասցիտ: Բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով կատարվել է ախտորոշիչ լապարոսկոպիա` ռևիզիա, որի արդյունքում արձանագրվել է ձվարանների քաղցկեղի տարածված փուլ (դիսսեմինացիա, ոչ վիրահատական վիճակ):

 

Կատարվել է լապարոսկոպիկ բիոպսիա ձվարաններից, որովայնամզի և մեծ ճարպոնի ախտահարված հատվածներից` հիվանդության հյուսվածաբանական հաստատման նպատակով, որից հետո հիվանդը կստանա համապատասխան նեոադյուվանտ քիմիաթերապիայի կուրսեր:

 

Հիվանդության գործընթացի վիրահատական միջամտության հնարավոր դառնալուն պես կկատարվի անհրաժեշտ ծավալի համապատասխան վիրահատություն:

 

 

 

 

Գինեկոլոգ_ ուռուցքաբան
Կարապետ Բազիկյան

Կոնսուլտացիայի գրանցման համար զանգահարել` 091 88 99 11



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր