Նորություններ
Էլաստոգրաֆիա. ո°ր դեպքում է կատարվում այս հետազոտությունը, ո°րն է մեթոդի առավելությունը: Մանրամասնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Նարինե Կրյուչկյանը
Էլաստոգրաֆիա. ո°ր դեպքում է կատարվում այս հետազոտությունը, ո°րն է մեթոդի առավելությունը: Մանրամասնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Նարինե Կրյուչկյանը
08.02.2018

–   Ի°նչ է Էլաստոգրաֆիան


–   Էլաստոգրաֆիան ժամանակակից գերձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հյուսվածքների պնդությունն ու ճկունությունը: Հիմքում այն հանգամանքն է, որ բոլոր հյուսվածքներն ունեն որոշակի հատկություններ: Այսպես. առողջ հյուսվածքներն օժտված են բարձր ճկունությամբ, այն ժամանակ, երբ ախտաբանական  գործընթացի առկայությունը հյուսվածքների պնդությունը բարձրացնում է տասնյակ անգամ: Մասնագետը գնահատում է դրանք, որոշում ախտաբանական փոփոխությունների առկայությունն առողջի համեմատ, և բարձր տոկոս ճշգրտությամբ որոշում գոյացության բարորակ կամ չարորակ բնույթը:

–   Ի°նչ տիպի էլաստոգրաֆիաներ գոյություն ունեն


Գոյություն ունի կոմպրեսիոն էլաստոգրաֆիա, որն, ի դեպ, իրականացվում է մեր կենտրոնում, ինչի հիմքում հյուսվածքների վրա մեխանիկական  սեղմվածության հետևանքով դրանց հատկությունների  գնահատումն է որակական և քանակական չափանիշներով: Արդյունքում ձևավորվում է հյուսվածքների ճկունության կարտոգրամա :


Share Wave էլաստոգրաֆիա: Հիմքում երկայնական ակուստիկ իմպուլսն է: Չափելով դրա տարածման արագությունը, մասնագետը ստանում է հյուսվածքների պնդության քանակական գնահատում:

–   Ինչպե°ս է կատարվում կոմպրեսիոն էլաստոգրաֆիան:


–   Ըստ  հիվանդի զգացողության, էլաստոգրաֆիան բացարձակ չի տարբերվում հասարակ գերձայնային հետազոտությունից, և չի պահանջում նախնական նախապատրաստում: Հետազոտվող հատվածի վրա տեղակայելով ցուցիչը և սեղմելով որոշակի պարբերությամբ, հյուսվածքների վրա առաջանում է մինիմալ հավելյալ ճնշում: Տարբեր էլաստիկության շնորհիվ հյուսվածքները կծկվում են տարբեր կերպ, այնուհետև վերականգնվում տարբեր ժամանակահատվածում: Այսպես, օրինակ, ճարպային և մկանային հյուսվածքները  բավականին փափուկ են , այդ իսկ պատճառով հեշտ սեղմվում  և շուտ վերադառնում են նախնականին:  Ֆիբրոզ հյուսվածքն ու ախտաբանական գոյացությունները  ավելի պինդ են`դժվար են սեղմվում և դանդաղ վերականգնվում: Ծրագիրը ընդունում է փոփոխությունը և էկրանի վրա հայտնվում է գունավոր կարտոգրամմա: Այսպես ամենապինդ հյուսվածքները ներկվում  են կապույտ, ավելի քիչ պնդություն ունեցողները` կարմիր, իսկ փափուկ  հյուսվածքները ` կանաչ: Նմանատիպ իրականանում է նաև  քանակական  չափանիշի գնահատումը  ( strain ratio)  ` 4-  ից բարձր ցուցանիշի պարագայում  գնահատվում է որպես   ախտահարված հյուսվածք: 
 
–   Ո°ր օրգանների գոյացությունների դեպքում է կատարվում էլաստոգրաֆիա, և ո°րն է այս մեթոդի առավելությունը:


–   Էլաստոգրաֆիան կատարվում է մաշկին մոտ  օրգանների ախտահարման պարագայում ( վահանաձև  գեղձ,  կրծքագեղձեր,  պերիֆերիկ ավշային հանգույցներ ) ինչպես նաև ներքին օրգաններից՝    լյարդի, շագանակագեղձի և կանանց մոտ՝ կոնքի օրգանների  որաշակի ախտաբանական փոփոխությունների տարբերակման համար:


Այս մեթոդի առավելությունն  այն է, որ հնարավորություն է տալիս բարձր տոկոս ճշգրտությամբ  տարբերակել բարորակ  և չարորակ  գոյացությունները, դրանով իսկ փոքրացնելով  ավելորդ    դիագնոստիկ պունկցիաների քանակը:


Նաիրնե Գագիկի Կրյուչկյան, բ.գ.թ 
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի  բժիշկ-սոնոգրաֆիստ
Մանրամասների համար զանգահարել՝ 099 22 33 11

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր