Նորություններ
ՈՒԱԿ-ը այսօր ներկայանում է նորովի և վստահ փորձում քայլել ժամանակին համընթաց
ՈՒԱԿ-ը այսօր ներկայանում է նորովի և վստահ փորձում քայլել ժամանակին համընթաց
13.02.2018

Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:


ՈՒԱԿ-ը համապատասխանելով եվրոպական չափանիշներին, ունի վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ռադիոթերապիայի և ախտորոշիչ բաժանմունքներ, պոլիկլինիկա և տարբեր օժանդակ ծառայություններ:


Վիրահատական բլոկը հագեցված է 10 ստանդարտ վիրահատարանով: Բոլոր վիրահատարանները զինված են թթվածնի, ածխաթթու գազի, սեղմված օդի և վակուումի կենտրոնացված համակարգով, անզգայացման և մոնիտորինգի սարքավորումներով, էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից սարքավորումներով:

 


Գործում են ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական սրահներ:

 

 


ՈՒԱԿ-ը՝ հանդիսանալով հանրապետությունում իր տեսակով եզակի և միակ կենտրոնը, ապահովում է  համակողմանի և բազմադիսցիպլինար մոտեցում, ունի ընդլայնվելու հնարավորություն և ներուժ` ազգաբնակչությանը ավելի մեծածավալ մասնագիտացված բուժօգնություն ապահովելու համար:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր