Նորություններ
Կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժությունը ՈւԱԿ-ում
Կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժությունը ՈւԱԿ-ում
19.03.2018

Պացիենտների մեծ մասի մոտ կրծքագեղձի կորուստը դառնում է ոչ միայն ֆիզիկական թերություն, այլև հուզական խանգարումների լուրջ հիմք: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհին կինը հաճախ է անելանելի վիճակում հայտնվում, կրծքագեղձի կորստի հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է իր անձի հանդեպ թերարժեքության և խորը դեպրեսիայի պատճառ դառնում: Երիտասարդների մոտ կրծքագեղձի կորուստն առավել խորը դեպրեսիայի պատճառ է: Գոյություն ունեն նման իրավիճակից դուրս գալու տարբեր մեթոդներև մասնագետների պնդմամբ, ամենաարդյունավետ տարբերակը կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումն է: Մեր առաքելություններից մեկն է զարգացնել կրծքագեղձի օնկոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժությունը Հայաստանում: Եվ եթե նախկինում այդ վիրահատությունների համար կանայք ստիպված էին մեկնել արտասահման, այժմ արդեն մեզ համար նման վիրահատությունները դարձել են ամենօրյա աշխատանք:

 

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում մեկ շաբաթվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին կրծքագեղձի քաղցկեղի երեք տարբեր տեսակի վիրահատություններ։ 42, 29 և 26 տարեկան կանանց մոտ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի բուժումը պարտադիր նախատեսում էր կրծքագեղձի հեռացումը: Կուրծքը ենթամաշկային եղանակով (երբ պահպանվում են մաշկը և երբեմն պտուկը) հեռացնելուց անմիջապես հետո վիրաբույժներին հաջողվեց վերականգնել կրծքագեղձը սիլիկոնե իմպլանտով՝ պահպանելով կրծքագեղձի տեսքը: Պացիենտներից մեկը շատ հուզիչ և տպավորիչ կերպով է նկարագրել իր զգացումները՝ դիմելով բժշկին. «չեք պատկերացնի թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ արթնանալուց հետո ինքս անմիջապես բացեցի վիրակապը և տեսա, որ վերականգնած կրծքագեղձս պրակտիկորեն չի տարբերվում նախկինից, ու այդ զգացումներից, ուրախությունից ամբողջ գիշեր չկարողացա քնել...»։ Իսկ մյուս պացիենտը, որ մի քանի օր չէր համարձակվում նայել վիրահատված հատվածին, ի վերջո տեսնելուց հետո կարծիք է հայտնել՝ թե կարծես նախկինից լավ է:


Սա ենք համարում մեր աշխատանքի լավագույն գնահատականը:


Վիրահատող բժիշկներ՝ Ավետիսյան Արթուր; Ջիլավյան Լուսինե; Մկրտչյան Մետաքսիա


Կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժությունը ՈւԱԿ-ում Կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժությունը ՈւԱԿ-ում

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր