Նորություններ
Շնորհիվ ՈՒԱԿ-ի տնօրեն Ա. Տանանյանի մասնագիտական հմտությունների փրկվեց ևս մեկ կյանք
Շնորհիվ ՈՒԱԿ-ի տնօրեն Ա. Տանանյանի մասնագիտական հմտությունների փրկվեց ևս մեկ կյանք
12.04.2018

Հիվանդ Հ.Վ. 63 տ. ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք էր ընդունվել 18.02.18թ. ստամոքսի քաղցկեղ (արյունահոսություն) ախտորոշումով: Կոնսերվատիվ միջոցառումներով դադարեցնել արյունահոսությունը չհաջողվեց և հիվանդը ծանր վիճակում ենթարկվեց վիրահատության՝ կյանքի ցուցումներով: Վիրահատության ժամանակ պարզվեց, որ ուռուցքը ներաճել էր ենթաստամոքսային գեղձի պոչային հատվածը և փայծախ:


Շնորհիվ վիրաբույժ, ՈւԱԿ-ի տնօրեն պրոֆեսոր Ա. Հ. Տանանյանի մասնագիտական բարձր որակի և խորը հմտությունների հնարավոր եղավ հեռացնել ստամքոսը, ենթաստամոքսային գեղձի պոչային հատվածը և փայծաղը: Կատարված արմատական վիրահատության շնորհիվ փրկվեց հիվանդի կյանքը և 10 օր անց հիվանդը դուրս գրվեց կլինիկայից առանց բարդությունների, լավացումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում 09.10.2018

Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև...

Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր 02.10.2018

Այս օրերին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է շարունակում ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկած Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից...

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա) 01.10.2018

Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC): Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է...

Հաճախ տրվող հարցեր