Նորություններ
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա
17.05.2018

ՈՒԱԿ է դիմել պացիենտ, 35 տ., իրեն հիվանդ  է համարում 2013 թվականից, երբ հերթական հետազոտություններից հետո հայտնաբերվել է արգանդի բազմահանգույցային միոմա: Պացիենտը գտնվել է դինամիկ հսկողության պայմաններում: Ժամանակի ընթացքում հանգույցների քանակը և դրանց չափերը մեծացել են: Հաշվի առնելով պացիենտի տարիքը, հետագայում հղիանալու ցանկությունը, մասնագետների միասին քննարկման արդյունքում որոշվեց իրականացնել արգանդային զարկերակների էմբոլիզացիա:


Հիմանական գանգատներից են՝ ժամանակ առ ժամանակ անհարմարավետությունը փոքր կոնքի շրջանում, ինչպես նաև պացիենտին անհանգստացրել է հանգույցների չափսերի մեծացումը և քանակի ավելացումը:


Առանց ընդհանուր անզգայացման, տեղային և ներերակային  անզգայացման պայմաններում իրականացվեց միոմատոզ հանգույցները սնող զարկերակների էմբոլիզացիա: Միջամտությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների: Հետվիրահատական շրջանը նույնպես ընթացել է հարթ:

 

Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Տիգրան Սամվելի Պողոսյանը և Ամալյա Գագիկի Ջիլավյանը:
          
Արգանդային զարկերակի էմբոլիզացիայի առավելությունները.


1.    իրականացվում է առանց ընդհանուր անզգայացման, առանց կտրվածքի,
2.    պացիենտները հիմնականում երրորդ օրը դուրս են գրվում կլինիկայից, յոթերորդ օրը կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին,
3.    միջամտությունն օրգանապահպանողական է՝ արգանդը չի հեռացվում,
4.    էմբոլիզացիայիան ազդում է բոլոր միոմատոզ հանգույցների վրա` անկախ չափսերից,
5.    կպումային գործընթացնեը փոքր կոնքի խոռոչում չեն զարգանում:

 


Այսօր ՈՒԱԿ-ում գործում է երկու գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ աշխատում են հանրապետության առաջատար մասնագետները: Ձևավորվել է թիմ, որը պատրաստ է տրամադրել ժամանակակից և կնոջ համար շատ կարևոր՝ օրգանապահպան վիրահատություն:


ՄԵՆՔ  ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ:


ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ.

+374 55 48 05 49,

[email protected]

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր