Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում
Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում
19.10.2015

ԶԼՄ-ներում չեն դադարում վեճերն այն մասին, թե կնոջ առողջության համար որն է օգտակար` զբաղվել տնային գործերով և երեխաներին դաստիարակել, թե՞ կարիերա ստեղծել և աշխատանքում հասնել մեծ հաջողությունների:

Այս  և մյուս կարծիքների կողմնակիցները մի շարք պատճառներ են բերում իրենց տեսակետի օգտին: Նրանք, ովքեր կողմ են կարիերային, համոզված են, որ աշխատանքը թույլ չի տալիս  կնոջն իր մասին հոգ տանելու առումով թուլանալ: Նրանց կարծիքով աշխատող կանայք առավել եռանդուն են, էներգիայով լի, իսկ  դեպրեսիան նրանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Նրանք, ովքեր կողմ են տնային տնտեսուհիներին, համոզված են, որ գրասենյակային աշխատանքը կնոջ առողջության վրա վատ է անդրադառնում: Հիպոդինամիան մեր ժամանակների պատուհասն է, իսկ չէ որ գրասենյակային աշխատակցուհիների մեծ մասն օրական 6-7 և ավելի ժամ նստած է անցկացնում:

Տնային տնտեսուհիների կողմն են անցել նաև գիտնականները: Վերջին հետազոտությունների համաձայն, այն կանայք, ովքեր օրական 5-6 ժամ ակտիվորեն զբաղվում են տնային գործերով,  մոտավորապես 13%-ով քիչ են տառապում կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ովքեր ամեն օր նստած են համակարգչի մոտ կամ աշխատում են փաստաթղթերի վրա: Այդպիսի եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացրել են Բրիտանական ուռուցքանական ընկերակցության փորձագետները: Նրանք 11 տարվա ընթացքում վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային զարգացման մոտ 8 հազար դեպք: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր, տնային գործերով օրական զբաղվել են ընդամենը 2,5 ժամ, քաղցկեղի ռիսկը կրճատել են 8%-ով: Առողջության համար օգտակար է ամեն ինչ` ամառանոցում աշխատելը, շան հետ զբոսանքները, երեխաների հետ աշխույժ խաղերը:

«Նստած» աշխատակիցների մոտ, ովքեր տառապում են ակտիվ շարժումների անբավարարությունից, նույնպես 3%-ով բարձր է հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվության անբավարարության դեպքում նշվում է աղիների վատ աշխատանք, ինչը հանգեցնում է փորկապությունների, որոնք էլ իրենց հերթին, նպաստում են աղիների լորձաթաղանթի վտանգավոր փոփոխությունների: Հիպոդինամիան նաև 4%-ով բարձրացնում է արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչը կարող է հրահրված լինել երկարատև նստած մնալու և ֆիթնեսից հրաժարվելու պատճառով: Ինչպես նշում են գիտնականները, առողջ կնոջն անհրաժեշտ է շարժվել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս, իսկ ավելի լավ է այս ցուցանիշը նշանակալիորեն ավելացնել: Սակայն կանանց միայն 29%-ն է փորձում շատ շարժվել, ոտքով երկար քայլել և ֆիթնեսով զբաղվել:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր