Նորություններ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ուռուցքաբանության ազգային կենտրոն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ուռուցքաբանության ազգային կենտրոն
25.09.2018

 

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետի տիկին, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Տիկին Հակոբյանը շրջայց կատարեց կենտրոնում, այցելեց վերջերս վերանորոգված բաժանմունքները, ծանոթացավ վերջին տարիներին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին, ՈՒԱԿ ղեկավարության հետ քննարկվեցին խնդիրներն ու առաջիկա կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները:


Այցի ընթացքում տեղի ունեցավ նաև աշխատանքային քննարկում գալիք Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսի հայկական պատվիրակության անդամների հետ: Կոնգրեսը կայանալու է այս տարի հոկտեմբերի 1-4-ը, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր