Նորություններ
Տաջիկստանի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար վերապատրաստման դասընթացի կլինիկական հատվածը կվարի Թաթուլ Սաղաթելյանը
Տաջիկստանի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար վերապատրաստման դասընթացի կլինիկական հատվածը կվարի Թաթուլ Սաղաթելյանը
26.09.2018

2018թ․ օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) և Տաջիկստանի Միջուկային անվտանգության պետական գործակալության կողմից կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց՝ Տաջիկստանի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների համար։ Դասընթացի կլինիկական հատվածի վարման համար որպես ԱԷՄԳ-ի փորձագետ-դասախոս հրավիրված էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բաժանմունքի վարիչ բ․գ․թ․ Թաթուլ Սաղաթելյանը։


Դասընթացին մասնակցում էին Տաջիկստանի 2 ուռուցքաբանական կենտրոնների 8 բժիշկներ, 3 բժշկական ֆիզիկոսներ և շուրջ 15 տեխնիկ-լաբորանտներ։ Թ․Սաղաթելյանի կողմից ներկայացվեցին 9 դասախոսություններ՝ նվիրված չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման հիմնական հարցերին, տեղի ունեցան բազմաթիվ կլինիկական դեպքերի գործնական քննարկումներ։

 

ԱԷՄԳ-ի ծրագրերի շրջանակներում ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանների համագործակցությունը տաջիկ գործընկերների հետ սկսվել է 2018թ․ գարնանը՝ երբ ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության դեպարտամենտի կողմից մեր մասնագետները ստացան առաջարկ ՈՒԱԿ-ում կազմակերպել 2-3 ամսյա մասնագիտական վերապատրաստրաստումներ Տաջիկստանի տարբեր կենտրոնի ճառագայթային թերապևտների համար։ Արդեն իսկ հաջողությամբ ավարտվել է Սուղդի ուռուցքաբանական կենտրոնի մեկ բժշկի վերապատրաստումը ՈՒԱԿ-ի փորձառու մասնագետների ղեկավարությամբ, նախատեսված է ևս 2 մասնագետների 2-ամսյա վերապատրաստումը, որը կսկսվի 2018թ․ նոյեմբերին։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում 09.10.2018

Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև...

Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր 02.10.2018

Այս օրերին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է շարունակում ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկած Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից...

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա) 01.10.2018

Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC): Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է...

Հաճախ տրվող հարցեր