Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին
29.09.2018

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կոնգրեսի աշխատանքներին:
Երկու օրերի ընթացքում կենտրոնի առաջատար վիրաբույժներն աչքի ընկան հետաքրքիր զեկույցներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:


Նրա փոխանցմամբ՝ մեծ պատիվ էր մասնակցել այս մակարկարգի ու մասշտաբի կոնգրեսին:


«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ Հայաստանում ամենամեծ վիրաբուժական պոտենցիալ ունեցող բժշկական կազմակերպություններից մեկը, Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի պլատինե գործընկերն էր և շատ ակտիվ մասնագիտական մասնակցություն ունեցավ կոնգրեսի երկօրյան աշխատանքներին: Սեպտեմբերի 27-ին տեղի կունեցավ «Վիրաբուժական օնկոլոգիա» թեմայով նիստ, իսկ 28-ին` «Ընտրված զեկուցումներ» նիստի շրջանակում քննարկվեցին կրծքագեղձի և անոթային վիրաբուժությանը հարող հրատապ հարցեր» - նշեց մեր զրուցակիցը:


Թեմաները վերաբերում էին աղեստամոքսային համակարգի ուռուցքային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժմանն ու վերականգնողական մեթոդներին, որոնց վերաբերող թեմաների շուրջ զեկույցներով հանդես եկան Գագիկ Համբարձումյանը, Մհեր Կոստանյանը և Արթուր Ավետիսյանը:


Ա. Ավետիսյանի ձևակերպմամբ՝ նմանատիպ կոնգրեսները լավ հարթակ են բժիշկների համար, որպեսզի նրանք կիսվեն տարբեր ոլորտներում իրենց փորձով և ռազմավարական մոտեցումներով, ներկայացնեն անցած ճանապարհը: 

 

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը

 

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վիրաբուժական համատեղ կոնգրեսին ներկայացավ մի շարք հրատապ թեմաներով Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը

 

 Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր