Նորություններ
Ճառագայթային բժշկությունը Հայաստանում
Ճառագայթային բժշկությունը Հայաստանում
25.10.2018

ՈՒԱԿ-ում գործում է տարբեր տեղակայման ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժման համար (ռադիոթերապիա) նախատեսված Հայաստանում միակ գերժամանակակից գծային արագացուցիչը` Varian Clinac iX (ամերիկյան Varian ընկերության արտադրություն):

 

Հեռակառավարվող այս համալիրը հնարավորություն է տալիս ուռուցքը բարձր դոզայով ճառագայթել թիրախային կերպով՝ առավելագույն պահպանելով շրջակա հյուսվածքները: Varian Clinac iX-ը բազմաէներգետիկ համալիր է, որը էներգետիկ մի քանի մակարդակներում 2 տեսակի ճառագայթում է ստանում՝ ֆոտոնային եւ էլեկտրոնային:

 

Ճառագայթային բուժման կարիք ունեցող մեր հայրենակիցները այլևս ստիպված չեն լինի մեկնել արտերկիր, այլ կստանան արդյունավետ և մատչելի բուժում հենց Հայաստանում։

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներկայացնում է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» 2018-ի 2-րդ համարը 18.01.2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԳՐՎԱԾ ԱՄՍԱԳԻՐ խորագրում արդեն տեղադրված է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» վերջին` թվով չորրորդ...

Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո 08.01.2019

Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից...

Մետաստազներ. բուժումը հնարավոր է 25.12.2018

Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազներ է ...

Հաճախ տրվող հարցեր