Նորություններ
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում
22.11.2018

Լարնիգէկտոմիան՝ կոկորդի հեռացումը, կոկորդի չարորակ նորագոյացությունների 3-4-րդ աստճանի տեղային տարածման ախտահարումների ժամանակ կիրառվող արմատական բուժման եղանակ է: Հաճախ բացի լարինգէկտոմիայից իրականացվում է նաև պարանոցի լիմֆոդիսեկցիա՝ մետաստատիկ ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում, շրջակա բջջանքի, անհրաժեշտության դեպքում հարող այլ օրգանների՝ թքագեղձի, ներքին լծերակի, վահանագեղձի որևէ բլթի հետ միասին:


Ներկայացվող կլինիկական դեպքը վերաբերում է 60-ամյա տղամարդու, ում մոտ ախտորոշվել է կոկորդի վերին հատվածի 4-րդ աստճանի տեղային տարածմամբ քաղցկեղ, պարանոցի ձախ կեսի ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում: Ախտորոշումը հաստատվել է կոկորդի գոյացությունից կատարված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտությամբ, իսկ տարածման աստճանի նախվիրահատական գնահատումն իրականացվել է պարանոցի համակարգչային շերտագրմամբ և անոթների դուպլեքս քննությամբ:

 

Թվարկված բոլոր  հետազոտությունները իրականացվում են մեր կենտրոնում: Պլանավորվել է համալիր բուժում, որի առաջին փուլում` արմատական վիրահատություն. ընդհանուր անզգայացման պայմաններում իրականացվել է կոկորդի հեռացում, պարանոցի երկկողմանի լիմֆոդիսեկցիայով և ներքին լծային երակի ձախակողմյան մասնահատմամբ: Վերջինիս իրականացման անհրաժեշտությունը պայմանավրված էր մետաստատիկ ախտահարված ավշային հանգույցների ներաճմամբ` լծերակի պատ: Հետվիրահատական 12-րդ օրը հիվանդը դուրս է գրվել` բավարար վիճակում: 3 շաբաթ անց, բուժման հաջորդ փուլին՝ քիմիաթերապևտիկ բուժմանը ներկայանալու խորհրդատվությամբ:


Բուժումն իրականացվել է ՈւԱԿ ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում՝ ՔԿԱ ծառայության ղեկավար Ա.Ա. Պողոսյանի և Ա.Լ. Զարգարյանի կողմից

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մաստէկտոմիայից հետո 13.05.2019

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան...

Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո 07.05.2019

Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը...

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ 12.04.2019

ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է...

Հաճախ տրվող հարցեր