Նորություններ
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
04.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile»  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և «City of smile» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին:

 

Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արվեստի գործիչներ ինչպես նաև քաղցկեղով հիվանդ ավելի քան երեսուն երեխաներ իրենց ծնողների հետ:

Կարևորելով կամավորության սկզբունքներով բարեգործական միջոցառումների անցկացումը, տիկին Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հեղինակները Պարի պետական անսամբլն ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոնն են:

 

 

«Հիմնադրամը ողջունել է այդ նախաձեռնությունն ու աջակցել համերգի անցկացմանը:

 

Համերգային ծրագրին աջակցել են նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, բազմաթիվ կազմակերպություններ, ընկերություններ:

 

Այս համերգի շնորհիվ ակնկալվում է շուրջ 20 միլիոն դրամի մուտք, որն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը: Սակայն միայն ֆինանսական առումով չենք չափում համերգի արդյունավետությունը: Որքան շատ նմանատիպ անհատական նախաձեռնություններ լինեն, այնքան հասարակությունը կհամախմբվի` արձագանքելու այդ մարտահրավերին` քաղցկեղին, որը մեծ չարիք է ընկալվում, բայց իրականում հաղթահարելի չարիք է»,- ասել է Աննա Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին, ինչպես նաև հովանավորներին, աջակիցներին ու մասնակիցներին համերգի գաղափարն իրականություն դարձնելու համար:

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում 12.12.2018

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է...

Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում 10.12.2018

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ընդհանուր եւ մանկական քիմիոթերապիայի» բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում իր ղեկավարած բաժանմունքի ձեռքբերումների...

Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը 07.12.2018

Ուոուցքաբանական բուժումները հաճախ ուղեկցվում են մասշտաբային վիրահատություններով: Օրգանի ամբողջական կամ մասնակի հարկադրված հեռացումը փրկում է հիվանդի կյանքը: Սակայն այն հաճախ ընկալվում է որպես սեփական անձի կորուստ...

Հաճախ տրվող հարցեր