Պացիենտների համարԲուժում
Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ
Միոմա. վիրահատե՞լ, թե` ոչ
04.11.2015

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է: Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր ունեն միոմա և ընտրության առջև են կանգնած` կատարե՞լ վիրահատություն, թե` ոչ: Ո՞ր որոշումն է ճիշտ:

Վիրահատական միջամտությունը պետք չէ

  • Երբ միոմայի չափերը փոքր են և հանգույցները որոշակի տեղակայում ունեն: Նման դեպքում բուժումը կարող են անցկացնել պահպանողական մեթոդներով:

  • Եթե կինը պլանավորել է երեխաներ ունենալ: Այսօր գոյություն ունեն արգանդի փոքր չափերի միոմայի դեպքում պտուղը պահպանելու և ծննդաբերությունը վարելու մեթոդներ: Որպես կանոն, նման ծննդաբերության ժամանակ հեռացնում է նաև միոման: Այլ բարենպաստ իրավիճակներում վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը: Նման դեպքերում ցուցված է նաև լապարոսկոպիկ վիրահատությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել արգանդի մի մասը, որի պարագայում հնարավոր է ժամանակի ընթացքում հղիանալ և երեխա ունենալ:

 

Վիրահատությունն անհրաժեշտ է

  • Երբ ուռուցքը ճնշում է հարակից օրգաններին՝ խախտելով դրանց գործառույթները: 

  • Եթե հանգույցները շատ արագ աճում են կամ արդեն մեծ չափերի են հասել: Ընդունված է կարծել, որ միոման քաղցկեղային ուռուցքի վերաճելու վտանգի հավանականությունը համեմատաբար մեծ չէ: Բայց դա ընդամենը վիճակագրություն է, որը կիրառելի չէ կոնկրետ մարդու դեպքում: ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս հաջողությամբ բուժել նաև ուռուցքաբանական հիվանդությունները, բայց լավագույն տարբերակն այն կանխարգելելն է:


Փորձելով խուսափել վիրահատությունից, շատ կանայք օգտվում են այլընտրանքային բժշկությունից: Նման դեպքերում, երբեմն, կորում է թանկարժեք ժամանակը, իսկ ուռուցքը մեծանում է, և ոչ-ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում: Անգամ ոչ խիստ մասնագիտական բժշկական կենտրոններում դժվար թե կարողանան բուժել այն միոման, որն արդեն վիրահատության ցուցում ունի:

  •  Դաշտանային ցիկլի փոփոխության դեպքում, երբ այն դառնում է երկարատև ու ցավոտ, երբ արյունը առատ է դառնում (կամ՝ պակասում), նման դեպքերում արյան մեջ նկատելիորեն նվազում է հեմոգլոբինի մակարդակը, որը կարող է և անեմիայի պատճառ դառնալ:

  • Երբ հարակից օրգանների գործառույթները խանգարվում են: Մեծ ուռուցքը, որպես կանոն, ճնշում է միզապարկին և խախտում միզապարկի նորմալ գործառույթը, որի պատճառով կնոջ մոտ հաճախամիզություն է սկսվում: Միոման երբեմն խանգարում է նաև աղիների նորմալ գործառույթին և աղիները դատարկելու կեղծ պահանջներ են առաջանում: Որովայնի ստորին հատվածում ու գոտկատեղում ցավերը նույնպես կարող են վկայել, որ նորագոյացությունն արդեն շատ է «նեղացնում» արգանդին:

Երբ միոման արդեն շատ մեծ է, կամ բազմաթիվ հանգույցներից է բաղկացած, արգանդը լիովին հեռացվում է: Եթե նորագոյացություն հայտնաբերվում է ձվարանում, ապա դա նույնպես հեռացվում է, ինչը չի խանգարում կնոջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Եթե կինը չի պլանավորել հետագայում երեխաներ ունենալ, ներքին սեռական օրգանների բացակայությունը նրան կարող է և ընդհանրապես չխանգարել: 

Լուրեր, հայտարարություններ
Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում 19.02.2018

Ներկայումս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է Հանրապետությունում ինֆուզիոն պորտ համակարգի ամենամատչելի տեղադրումը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար...

ՈւԱԿ-ում բարեհաջող ելքով կատարվեց ևս մեկ ծավալային բարդ վիրահատություն` կրծքագեղձի ռեկոնստրուկցիա (վերականգնողական վիրահատություն) 15.02.2018

Հիվանդը՝ 41տ կին, ստացել էր նախավիրահատական քիմիաթերապիա, որից հետո կատարվեց վիրահատություն՝ ձախ կրծքագեղձի հեռացում (skin-sparing մաստէկտոմիա), անութային լիֆոդիսեկցիա, աուտոլոգիական ռեկոնստրուկցիա...

ՈՒԱԿ-ը այսօր ներկայանում է նորովի և վստահ փորձում քայլել ժամանակին համընթաց 13.02.2018

Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: ՈՒԱԿ-ը համապատասխանելով եվրոպական չափանիշներին, ունի վիրաբուժական, քիմիաթերապևտիկ...

Հաճախ տրվող հարցեր