Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում
Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում
04.02.2019

Ճարպոնային լաթը (omental flap) լայնորեն կիրառվում է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ժամանակ` տարբեր բնույթի դեֆեկտների վերականգման նպատակով։


Կրծքագեղձի վիրահատությունների դեպքում այն կիրառվում է Պոլանդի համախտանիշի, օնկոպլաստիկ ռեզեկցիաների և մաստէկտոմիաներից հետո վերականգման նպատակներով։ Այն համարվում է սեփական հյուսվածքներով վերականգման (աուտոպլաստիկայի) եղանակ` վերջինիս ներհատուկ բոլոր առավելություններով։


Հիվանդ. Ս.Հ. (53 տարեկան) ՈՒԱԿ-ում ստացել է նախավիրահատական (նեոադյուվանտ) դեղորայքային բուժում` աջ կրծքագեղձի ուռուցքային հիվանդության կապակցությամբ, որից հետո գոյացության չափերը բավականին փոքրացել են, այնուհետև իրականացվել է վիրահատական բուժում։ Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, հիվանդի տարիքը, հորմոնային և ռեցեպտորային կարգավիճակները, որոշում է կայացվել կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ (սիմուլտան) կատարել նաև հորմոն-կարգավորող վիրահատություն` ձվարանների լապարոսկոպիկ հեռացում (օվարիէկտոմիա): Երկու վիրահատությանը համատեղվել է նաև լապարոսկոպիայի ժամանակ ճարպոնային լաթի ձևավորումը` կրծքագեղձի վերականգման նպատակով։

 

Վիրահատության առաջին փուլում կատարվել է կրծքագեղձի, այսպես կոչված, մաշկապահպան հեռացում  (skin-sparing` մաստէկտոմիա): Առանձին կտրվածքով հեռացվել են անութային ավշային հանգույցները։


Վիրահատության երկրորդ փուլում լապարոսկոպիկ մուտքերով կատարվել է ձվարանների հեռացում, և մոբիլիզացվել է մեծ ճարպոնը` անջատելով այն լայնական խթաղիքից և ստամոքսից։ Ձևավորվել է ճարպոնային լաթ, որի սնուցումն ապահովվում է աջ gastroepiploica անոթներով։ Լաթը որովայնի առաջային պատի միջով և ենթամաշկային թունելով տեղափոխվել է հեռացված կրծքագեղձի շրջան` վերջինիս վերականգման նպատակով։


Վիրահատությունն իրականացրել են երկու վիրաբուժական անձնակազմ` Կոստանյան Մ.Դ. (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ), Սարգսյան Հ.Ռ., Գրիգորյան Հ.Ա. և  Բազիկյան Կ.Գ. (Գինեկոլոգիա-2 բաժանմունքի վարիչ), Մնացականյան Վ.Ռ.։ 


Ճարպոնային լաթի կիրառումը համարվում է կրծքագեղձի վերականգման (ռեկոնստրուկցիայի) այլընտրանքային տարբերակ։ Այն հատկապես ցուցված է, երբ կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ կատարվում է նաև լապարոսկոպիկ միջամտություն։

 

 


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր