Նորություններ
Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն
Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն
09.02.2019

Ս/թ փետրվարի 8-ին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական և կոնսերվատիվ բուժումը» թեմայով սեմինար։


Ողջույնի խոսքով հանդես եկավ  Հայաստանի ուրոլոգիայի ասոցիացիայի նախագահ պրոֆ.Ս. Ֆանարջյանը:


ՀՀ ուրոլոգիական  ասոցիացիայի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Աստելլաս Ֆարմա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ միջպետական  համագործակցություն ՌԴ Ս. Պետերպուրգ քաղաքի Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի հետ: Մասնավորապես՝  Ուռուցքաբանության ազգային կենտրոն ուղիղ միացմամբ վերոնշյալ կլինիկայի վիրահատարանից հեռարձակվեց ռոբոտ-ասիստենտացված պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը, վիրաբույժ` պրոֆ. Մ․Ս․ Մոսոյան, բ․գ․դ․, պրոֆ․, Սանկտ-Պետերբուրգի Վ․Ա․ Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար:


Ապա,  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանից ուղիղ հեռարձակմամբ իրականացվեց  անտեգրադ արմատական պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը,  վիրաբույժ` բ․գ․թ․, Վ․Հ․ Շահսուվարյան, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

 


Ընթացքում «Շագանակագեղձի քաղցկեղի կոնսերվատիվ բուժում» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ «Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ.` Ռ․Հ․ Հովհաննիսյանը:


Միջոցառման մասին ավելիին տեղեկանալու համար զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վարուժան Շահսուվարյանի հետ:

 

 


«Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված կոնֆերանսը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ այլ երկրից՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքից, ուղիղ միացմամբ՝ հենց վիրահատական սրահից իրականացվող վիրահատությունը հեռարձակվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Վիրահատությունն իրականացնում էր Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան կլինիկայի պրոֆեսոր, մեր հայրենակից Միխայիլ Սիմոնի Մոսոյանը, ով ոլորտի նշանավոր մասնագետներից է:  Շագանակագեղձի քաղցկեղի թեման ընտրվեց Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի առաջարկությամբ: Թեմայի հրատապության պատճառը վերջին տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության կտրուկ աճն է ամբողջ աշխարհում՝ տարեկան 2-2.3% դինամիկայով: Աճի նմանատիպ  բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև վերջին ժամանակներս բժշկության մեջ նորագուն տեխնոլոգւաների մեծամասշտաբ կիրառմամբ, որը նպաստում է հայտնաբերելիության բարձրացմանը: Հայաստանի հանրապետությունում տարեկան գրանցվում է միջինը 340-350 շագանակագեղձի քաղցկեղի նոր դեպք, որոնց մոտավորապես 35-40%-ը բարձիթողի վիճակում են: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում վերջին տարիներին շագանակագեղձի քաղցկեղի նոր ախտորոշված դեպքերի մեջ ավելացել են վաղ փուլերով հիվանդների տեսակարար կշիռը: Դա հնարավորություն է տալիս  արմատական վիրահատության շնորհիվ ընդհանրապես ձերբազատվել հիվանդությունից և ապրել որակյալ կյանքով: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, ուստի դիմում եմ մեր ազգաբնակչությանը` հորդորով, որ 40-45 տարեկանն անց տղամարդիկ յուրաքանչյուր տարի հետազոտություն անցնեն, վաղ ախտորոշվեն` լիարժեք, արմատական բուժման արդյունքներ ստանալու համար: Տարեկան 340-350 նոր ախտորոշված դեպքերից արմատական վիրահատությամբ բուժվող հիվանդների թիվը դեռևս բավարար համարել չի կարելի: Կայացած միջոցառումը, որը նվիրված էր շագանակագեղձի քաղցկեղի արմատական բուժման եղանակին, նպատակ ուներ նպաստել մասնագետների է՛լ ավելի որակավորման բարձրացմանը և ներկայացված վիրահատական մեթոդի է՛լ ավելի տարածմանը»:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ 12.04.2019

ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է...

Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին 25.03.2019

10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ը իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն այլևս այդքան հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում, ինչպե՞ս բուժվել և չհիվանդանալ...

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը 21.03.2019

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ հանդիսանալ, հատկապես

Հաճախ տրվող հարցեր