Նորություններ
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին
06.03.2019

10  տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ը իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն արդեն հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում, ինչպե՞ս բուժվել և չհիվանդանալ:

Ուռուցքով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճում է: Սա պայմանավորված է ո՛չ միայն հիվանդացության աճով, այլ նաև հայտնաբերման լավացմամբ: Ավելացել է կյանքի տևողությունը, իսկ տարիքը հիվանդության զարգացման գլխավոր գործոնն է: Բժշկության ձեռքբերումների շնորհիվ սկսել են երկար ապրել նաև ուռուցքով հիվանդները, ինչը նույնպես ավելացնում է ուռուցքային հիվանդների քանակը: 


Հիվանդները շատ են, քանի որ սխա՞լ են բուժվում: 


Կալիֆորնիական համալսարանի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսորը, 25 տարի ուսումնասիրելով քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը , եկավ այն եզրակացության, որ իբր քիմիաթերապիա ստացած հիվանդները միջինը ապրում են 3 տարի, իսկ ով հրաժարվել է բուժումից՝ 12.5 տարի:


Բժիշկները վաղուց գիտեին, որ քիմիաբուժությունը քաղկեղի ժամանակ ոչ միշտ և ոչ բոլորին է օգնում: Վերջերս պարզ է դարձել, թե` ինչու: Նախկինում համարվում էր, որ ուռուցքը բաղկացած է մեկ տեսակի բջիջներից: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուռուցքը, որպես կանոն, համասեռ չէ և բաղկացած է ցողունային բջիջների մի քանի պուլից: Քիմիաթերապիան մի շարք դեպքերում անարդյունավետ է, քանի որ ազդում է մի տեսակի բջիջների վրա, իսկ մյուս պուլի ռեցեպտորները բուժմանը «չեն պատասխանում»: Քաղցկեղը հաղթահարելու շանսերը մեծացնում է օնկոռադիոլոգիայի կիրառումը:


Հնարավո՞ր է քաղցկեղով երկար ապրել:


Գրող Ալեքսանդր Սոլժենիցին բուժվել է 4-րդ շրջանի քաղցկեղից և ապրել է 89 տարի: Մանկական գրող Անատոլի Ալեքսին այդ ախտորոշմամբ ապրել է 92 տարի:


Ուռուցքով հիվանդների կյանքի տևողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ուռուցքի տեղակայմամբ և վերջինիս ագրեսիվությամբ, հիվանդի առողջական վիճակով ու տարիքով, ինչպես նաև նրա ստացած բուժմամբ: Սակայն կարևոր է, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը: Չարորակ նորագոյացությունները վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 85%: Որոշ տեղակայումների դեպքում (օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում) բուժված հիվանդների թիվը կազմում է 95%:  Ցավոք, հիվանդների 50%-ը բժշկի տեսադաշտում հայտնվում են հիվանդության 3-4-րդ շրջանում: Ընդ որում, անթույլատրելի է հաճախ տեսանելի տեղակայման բարձիթողի նորագոյացությունները. ինչպիսիք են բերանի խոռոչի (61,3%), ուղիղ աղու (46,9%), արգանդի վզիկի (32,9%), վահանաձև գեղձի (29,6%)  ուռուցքները: Ցավոք, ընդհանուր պրակտիկայի բժիշկների մոտ դեռևս շատ ցածր է ուռուցքների նկատմամբ զգոնությունը: Դեռ դիսպանսեր հսկողությունը ևս չի արդարացրել հույսերը: Նորագոյացություններով հիվանդների ընդամենը 18%-ն է հայտնաբերվել կանխարգելիչ զննումների ընթացքում:


Ինչպե՞ս զգալ հիվանդությունը:


Եթե մարդն զգում է ընդհանուր թուլություն, տրամադրության անկում, առանց պատճառի քաշի կորուստ, անհրաժեշտ է դիմել բժշկի: Չի կարելի անուշադրության մատնել նաև խալի մգեցումը, ձևախախտումը կամ չափերի մեծացումը, երկարատև չլավացող վերքերը, արյան հայտնվելը (մեզի, կղանքի, հազի ժամանակ` խորխի մեջ ), աղիների գործունեության խանգարումը, մարմնի վրա ավշային հանգույցների կամ նորագոյացությունների առաջացումը, ձգձգվող հազը: 


Որո՞ն ք են կանխարգելիչ միջոցառումները:


Մի՛ ծխեք. ծխելը թոքի քաղցկեղի ռիսկը մեծացնում է 30 անգամ: Մի՛ չարաշահեք սպիրտը, ալկոհոլը հրահրում է լյարդի քաղցկեղը: Մի՛ տարվեք շատակերությամբ և քաղցրակերությամբ. սննդակարգի մեջ ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությունը նպաստում է ուռուցքի առաջացմանը: Պաշտպանվե՛ք արևից, այն կփրկի մելանոմայից: Ֆիզիկական ակտիվությունը կնվազեցնի ցանկացած տեսակի քաղցկեղի ռիսկը: Անցեք կանխարգելիչ զննումներ. վաղ ախտորոշումն անվանում են նաև պատվաստում քաղցկեղի դեմ: 

 

Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը 21.03.2019

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ հանդիսանալ, հատկապես

Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ) 12.03.2019

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է ...

Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին 06.03.2019

Ուռուցքով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճում է: Սա պայմանավորված է ո՛չ միայն հիվանդացության աճով, այլ նաև հայտնաբերման լավացմամբ: Ավելացել է կյանքի տևողությունը, իսկ տարիքը հիվանդության զարգացման...

Հաճախ տրվող հարցեր