Նորություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
04.06.2019

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում:


Այս ենթադրությունը հաստատվում է նաև հյուսվածաբանական հետազոտության տվյալներով. տարեց տղամարդկանց շագանակագեղձի միկրոմիջավայրում հայտնաբերվում են բորբոքային բջիջներ: Բորբոքային պրոցեսը կապված է շագանակագեղձի պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայով, որը հանդիսանում է ենթադրյալ նախաքաղցկեղային վիճակներից մեկը: 


Գոյություն ունեն բազմաթիվ բացատրություններ, թե ինչպես կարող է  շագանակագեղձում քրոնիկական բորբոքային պրոցեսը բերել չարորակ փոխակերպման.


1. Բորբոքումը նպաստում է օքսիդատիվ սթրեսի առաջացմանը: Առաջանում են մեծ քանակությամբ թթվածնի ակտիվ ձևեր, որոնք խթանում են մուտացիան: 

 
2.Բորբոքային պրոցեսը կարող է բերել էպիգենետիկական ալտերացիաների, որոնք նույնպես նպաստում են ուռուցքային փոխակերպման:


3. Պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայի ժամանակ առաջանում են միջանկյալ ֆենոտիպի բազմաթիվ ծորանային էպիթելային բջիջներ: Գենոմային ալտերացիաների նկատմամբ սրանք օժտված են բարձր ընկալունակությամբ, որոնք էլ իրենց հերթին բերում են շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիայի և քաղցկեղի զարգացման:  


4.Շագանակագեղձի միկրոմիջավայրում բորբոքային պրոցեսը նպաստում է վերածրագրավորմանը՝ շագանակագեղձի մասնագիտացված հասուն բջիջների վերածմանը  ցողունային բջիջների: Համարվում է, որ այս պրոցեսը առաջատար դեր է խաղում կանցերոգենեզում:


Միզային միկրոֆլորայով շագանակագեղձի վարակման դեպքում հայտնաբերվում է էպիթելային պատնեշի քայքայում, և սա կարող է կարևոր դեր խաղալ միկրոմիջավայրում բորբոքման զարգացման մեջ:.


Այսպիսով, ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագեղձի բորբոքումը և ատրոֆիան կարևոր դեր են խաղում չարորակ ուռուցքների զարգացման մեջ: Եվ այս պրոցեսներում նշանակալի գործոն է հանդիսանում շագանակագեղձի վարակումը: 

Լուրեր, հայտարարություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ 04.06.2019

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը 27.05.2019

Պահակային ավշային հանգույցի բիոպսիայի իրականացումը անութային լիմֆոդիսեկցիայի համեմատ հավաստիորեն նվազեցնում է լիմֆոստազի առաջացման ռիսկը, սակայն այն պահպանվում է: Հետազոտությունները վկայում են, որ...

Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել 24.05.2019

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը...

Հաճախ տրվող հարցեր