Պացիենտների համարՀիվանդություններ
Ինչու ՞ են չծխողները երբեմն հիվանդանում թոքերի քաղցկեղով
Ինչու ՞ են չծխողները երբեմն հիվանդանում թոքերի քաղցկեղով
13.11.2015

Ըստ վիճակագրական տվյալների՝ օրինակ ԱՄՆ-ում թոքերի քաղցկեղից մահացած մարդկանց 20% (սա նշանակում է 16 000-24 000 ամերիկացի) եղել են չծխող կամ չեն օգտագործել ծխախոտի որևէ տեսակ:

Այնուամենայնիվ, թոքերի քաղցկեղով հիվանդանալու ամենակարևոր գործոնը մնում է ծխելը: Գոյություն ունեն նաև ռիսկային այլ գործոններ: Գիտնականները փորձել են հասկանալ՝ ո՞րն է չծխողների մոտ թոքերի քաղցկեղով հիվանդանալու պատճառը, որի գործընթացում մեծ առաջընթաց են արձանագրել:

  • Ռադոն պարունակող գազ: Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (ՇՄՊԳ), չծխողների մոտ հանդիպող թոքի քաղցկեղի առաջնային պատճառը ռադոն գազի ազդեցությունն է, ինչի արդյունքում տարեկան գրանցվում է 21000 մահվան դեպք:

    Բնության մեջ ռադոն գազի քանակությունն անվնաս է, սակայն վնասակար քանակությամբ կարող է հայտնվել այն տներում, որոնք կառուցված են բնական ուրանի պաշարներ պարունակող հողատարածքներում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր երկար տարիներ ապրել են ռադոնից թունավորված տներում: Հաշվի առնելով, որ ռադոն գազը չունի հոտ և գույն, միակ ճանապարհը՝ պարզելու, արդյո՞ք ձեր տանը կա նման խնդիր, թե՝ ոչ, արհրաժեշտ է փորձարկել: ՇՄՊԳ կողմից մշակած ռադոն պարունակող գազի մասին ուղեցույցը պարունակում է տեղեկատվություն ո՛չ միայն այն մասին, թե ինչպես հեշտ և մատչելի տարբերակով ստուգել դա, այլ նաև բացատրում է՝ ինչ անել, եթե տանը ռադոն գազի մակարդակը բարձր է:

  • Պասիվ ծխելու արդյունքում յուրաքանչյուր տարի աշխարհում շուրջ 7000 չափահաս մարդ է մահանում: Հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքները նպաստել են նվազեցնել այս վտանգը: Քաղցկեղի դեմ պայքարի ասոցացիան (Cancer Action NetworkSM (ACS CAN), որը Քաղցկեղի ամերիկյան ընկերության անկողմնակալ և շահույթ չհետապնդող քարոզչության մասնաճյուղն է, աշխատում է ընդլայնել և ամրապնդել վերոնշյալ օրենքները՝ պաշտպանելու ծխողներին և չծխողներին պասիվ ծխելու վիճակում հայտնվելու վտանգից:

  • Աշխատավայրում հանդիպող քաղցկեղածին գործոններ: Որոշ մարդկանց համար աշխատավայրը քաղցկեղածին գործոնների աղբյուր կարող է լինել, ինչպես, օրինակ՝ ասբեստը և դիզելային արտանետումը: Եթե ստիպված եք աշխատել քաղցկեղածին այս գործոնների առկայության պայմաններում, պետք է հնարավորինս սահմանափակել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա:

  • Օդի աղտոտվածություն: Վաղուց հայտնի է, որ շենքի ներսում և դրսում օդի աղտոտումը նպաստում է թոքերի քաղցկեղի առաջացմանը: 2013թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մթնոլորտային օդի աղտոտումը դասեց քաղցկեղածին գործոնների շարքին:

  • Գենային մուտացիա: Հետազոտողների կողմից ավելանում են բացահայտումներն այն մասին, թե ինչպես են բջիջները քաղցկեղի վերածվում և ինչպես են տարբերվում թոքի քաղցկեղի բջիջները ծխողների և չծխողների մոտ: Օրինակ, «Քաղցկեղի կլինիկական ուսումնասիրություն» -ում տպագրված հոդվածը բացատրում է, որ գենային մուտացիայի որոշակի տեսակն առավել տարածված է չծխողների մոտ հանդիպող թոքերի քաղցկեղում: Մուտացիայի արդյունքում գենն աճում է և բաժանվում տարբեր մասերի: Մուտացիայի պատճառով գենն անընդհատ գտնվում է ակտիվ վիճակում, որն էլ հանգեցնում է թոքերի քաղցկեղի բջիջների առավել արագ զարգացմանը: Բացահայտելով, թե որ գենի փոփոխություններն են պատճառ բջիջների զարգացմանը, հետազոտողներին հաջողվել է մշակել թիրախային բուժումներ՝ դեղեր, որոնք ուղղված են, մասնավորապես՝ մուտացիաներին:


Վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը


Չծխողների մոտ թոքի քաղցկեղով հիվանդանալու ամենամեծ ռիսկային գործոնն արդեն իսկ վերացված է: Ծխող տղամարդիկ մոտավորապես՝ 25, իսկ կանայք՝ մոտավորապես 26 անգամ ավելի շատ են հիվանդանում թոքերի քաղցկեղով, քան չծխող տղամարդիկ և կանայք:

 

Այնուամենայնիվ, չծխողներն է՛լ ավելի կարող են ռիսկային գործոնը նվազեցնել՝ որոշ փոփոխություններ մտցնելով կենսակերպի մեջ:

 

Չծխողները կարող են խուսափել թոքերի քաղցկեղի առաջնային պատճառներից՝ ստուգելով տան ռադոն գազի մակարդակը, խուսափելով պասիվ ծխելու վտանգից և սահմանափակելով ռիսկն աշխատավայրում:


Առողջ սննդակարգը՝ կազմված մրգերից և բանջարեղեններից, ևս կօգնի նվազեցնել թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Որոշ տվյալներ վկայում են, որ մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգը թե՛ ծխողներին և թե՛ չծխողներին կօգնի պաշտպանվել թոքերի քաղցկեղից:

 

Այդուհանդերձ, թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի վրա մրգերի և բանջարեղենների ցանկացած դրական ազդեցություն ավելի քիչ է, քան ծխելուց առաջացած վտանգը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր