Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք 

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը գործում է ՈԻԱԿ-ի հիմնադրման օրվանից: Բաժանմունքը ծավալված է շուրջ 35 մահճակալով. աշխատում է 14 բուժաշխատող.  4 բժիշկ, 7 քույր, 3 մայրապետ:


Բաժանումնքում յուրաքանչյուր տարի բուժօգնություն է ստանում ավելի քան 450 հիվանդ: Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկրդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ,  ինչպես նաև բուժման ամբողջ ընթացքում և դրա  ավարտից հետո` շարունակական (դիսպանսեր) հսկողություն:

 

       

Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.

     
      քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և  բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ,
     

ըմպանի գոյացությունների բիոպսիա,

      կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
      պարանոցի նորագոյացությունների բիոպսիա` բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով:
         
        Կենտրոնում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում.
      քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ),
      պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն,
      պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
      նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունոհյուսվածքաքիմիական հետազոտություններ:
         
       

Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.


      վիրահատություններ քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում.    

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանության բաժանմունք

        գոյացությունների էնդոնազալ հեռացում,
        ռինոտոմիա ըստ Մուրի և Դենկերի,
        հայմորոտոմիա ըստ Կադուիլ-Լյուքի,
        ֆրոնտոտոմիա,
        պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում ,
      տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով
      վիրահատություններ կոկորդի նորագոյացությունների ժամանակ,
        ձայնալարերի գոյացությունների հեռացում էնդոլարինգեալ եղանակով` (առանց արտաքին կտրվածքի) տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
        թիրեոտոմիա՝ ձայնալարերի ուռուցքների հեռացում բաց վիրահատական եղանակով,
        կոկորդի մասնահատում,
        կոկորդի արմատական հեռացում,
      վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ,
        շնչափողի մասնահատում:
        վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությանների ժամանակ,
        տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:

 

 

ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:

 

 

Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում 09.10.2018

Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև...

Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր 02.10.2018

Այս օրերին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է շարունակում ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկած Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից...

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա) 01.10.2018

Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC): Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է...

Հաճախ տրվող հարցեր