Նորություններ
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
20.08.2019

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների համար) կենսակերպի և հիվանդության  միջև կապը չի հաստատվել՝ հնարավոր է դրա համար գիտնականներից ավելի շատ ուսումնասիրություններ են պահանջվում:


Նշենք, թե կենսակերպի ո՞ր գործոնները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա:


Ալկոհոլ


Ալկոհոլի կիրառումը միշտ բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:


Առաջին հերթին, այն ազդում է հորմոնային ֆոնի վրա: Բարձրանում է էսթրոգենի և այլ հորմոնների մակարդակը, ինչի ֆոնին էլ ուռուցք է առաջանում: 


Բացի այդ, ալկոհոլը հայտնի քաղցկեղածին է: Այն բերում է բջիջների վնասման, որն էլ կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը:


Ֆիզիկական ակտիվություն


Առողջ կենսակերպը և ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:


Սա բացատրվում է նրանով, որ կանոնավոր, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նպաստում են հորմոնների մակարդակի կարգավորմանը: Ինչպես նաև, կան տվյալներ, որոնք վկայում են, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը (ինչպես հիվանդությունից առաջ, այնպես էլ` ախտորոշումից հետո) կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ավելացնում է ապրելիությունը:


Քաշը


Ավելորդ քաշի առկայությունը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը հետդաշտանադադարի շրջանում:


Ճարպակալման հետ կապված, բարձրանում է  ինսուլինի մակարդակը, ինչպես նաև ավելանում է այն հորմոնների քանակը, որոնք խթանում են քաղցկեղի աճը: Բացի այդ,  ճարպային հյուսվածքը և վերջինիս բորոքումը կարող են նպաստել առողջ բջիջներում գենետիկական փոփոխությունների առաջացմանը: 


Ընտանիքում վերոնշյալ հիվանդության առկայությունը

Որոշ գեներ (մասնավորապես BRCA1, BRCA2) բարձրացնում են հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն այդպիսի ժառանգական գենետիկական գործոնները պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի ընդամենը 5-10%-ի համար:
 
Կրծքով կերակրում


Երեխային կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: 


Սնուցում


Մեծ քանակությամբ տարատեսակ մրգերով, բանջարեղենով, լոբազգիներով, ամբողջական հացահատիկային մթերքով հարուստ սննդակարգը նպաստում է առողջ քաշի պահպանմանը և, հետևաբար, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազմանը:  


Կարևոր է հիշել


Կրծքագեղձի քաղցկեղն այսօր լավ է ենթարկվում բուժման: Եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա կանանց 98%-ը կարող է լիովին ապաքինվել: Մի՛ մոռացեք կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտությունները (ԳՁՀ` մինչև 40 տարեկանը և մամոգրաֆիա` 40-ից հետո), որոնց շնորհիվ քաղցկեղը կարելի է ժամանակին ախտորոշել: 
Եթե ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ կամ կրծքում առաջացել են կասկածելի պնդացումներ, դիմեք կլինիկական ուռուցքաբաններին: Բուժումը կնշանակվի՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները: Օնկոպլաստիկ վիրահատությունները թույլ են տալիս ո՛չ միայն հեռացնել ուռուցքը, այլ նաև պահպանել կնոջ գրավչությունը:

Լուրեր, հայտարարություններ
Ճապոնիայում արյան կաթիլի միջոցով 99% ճշտությամբ կարող են որոշել քաղցկեղի 13 տեսակ 05.12.2019

Toshiba ընկերությունը մշակել է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը հնարավորություն է տալիս արյան հետազոտությամբ որոշել այդ հիվանդության առկայությունը...

Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել 03.12.2019

Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմուն համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը...

Այսօր ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանի ծննդյան օրն է 29.11.2019

Այսօր, նոյեմբերի 29-ին, ուռուցքաբան-օրթոպեդ, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ոսկրային ախտաբանության բաժանմունքի աշխատակից, ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Սեինյանը տոնում է իր 72-ամյակը...

Հաճախ տրվող հարցեր